Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱ. 7-րդ օրը՝ Հակոբ Մկրտչյանի, Դավիթ Հովհաննիսյանի եւ Լիանա Գյուրջյանի մասնակցությամբ

ՍՊՈՐՏ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում հանդես կգան Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, իսկ կանանց մրցաշարում մրցահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Լիանա Գյուրջյանը 81 կգ քաշայինների Ա խմբում:

19-ամյա Լիանա Գյուրջյանը 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է: 2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի Հայաստանի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով: 2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականին Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ: 2019 թվականին Լաս Վեգասում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով:

Բաթումիում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Գյուրջյանը երկամարտում հավաքեց 217 կգ եւ գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 120 կգ։ Պոկում վարժությունում 97 կգ-ով չորրորդն էր։

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երկամարտի 215 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ծանրորդուհին հայտավորվել է երկամարտի 230 կգ նախնական պատվերով: Նույն քաշով են հայտավորվել նաեւ Թուրքիայի ներկայացուցիչ Ռաբիա Կայան եւ Լեհաստանի ներկայացուցիչ Վերոնիկա Զելինսկան: Ֆավորիտների շարքում են Ուկրաինան ներկայացնող Ալինա Մարուշչակը (235 կգ) եւ 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն,  Ֆրանսիան ներկայացնող Նայո Գայոլեն (238 կգ):

Կանանց 81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:50-ին:

Երեկոյան մրցահերթում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են գալիս նոր՝ 96 կգ քաշային կարգում: Հիշեցնենք, որ Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 89 կգ քաշայինների պայքարում: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Հովհաննիսյանը:

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում 7-րդն էր:

Բաթումիում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո (371 կգ, Եվրոպայի ռեկորդ), Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն (167+208):  

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով եւ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ:

2019 թվականի հոկտեմբերի 26-ին NEWS.am Sport-ին տված հարցազրույցում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հայտարարեց քաշային կարգը փոխելու եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար պայքարելու մտադրության մասին: «Ով, ինչ ուզում է մտածի, ես փոխելու եմ քաշային կարգս եւ փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում, քանի որ այժմ իմ գլխավոր նպատակը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճելն է»,- հայտարարեց Հակոբ Մկրտչյանը: Այդ տարի ծանրորդն ընդգրկվեց 2019թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

2020 փետրվարից Մկրտչյանը հանդես է գալիս 96 կգ քաշային կարգում: Նոր քաշում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արծաթե մեդալ նվաճեց Իրանի Ռաշտ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ֆավորիտների շարքում չէ: Հայաստանի ներկայացուցիչի նախնախական պատվերը 370 կգ է: Նրանից 5 կգ-ով ավելի հայտավորվել է Դավիթ Հովհաննիսյանը, որը նույնպես ֆավորիտների մեջ չէ:

Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:  

Տղամարդկանց 96 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կսկսի Երեւանի ժամանակով 20:50-ին:

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկ ոսկե, մեկ բրոնզե եւ 5 փոքր մեդալներ: Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Կարեն Ավագյանը՝ 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ավագյանը պոկում վարժությունում 175 կգ-ով փոքր ոսկե մեդալի է արժանացել, հրում վարժությունում՝ 200 կգ-ով փոքր արծաթ: Նույն քաշում բրոնզե մեդալակիր է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Հրում վարժությունում 170 կգ-ով Կարապետյանն արժանացել է նաեւ փոքր բրոնզե մեդալի:

Կանանց հավաքականից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (150+196), հրում վարժությունում Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 14 ծանրորդով է ներկայացել:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:

Ապրիլի 11-ին՝ առաջնության վերջին օրը, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է
Ամենադիտված