ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թունիս՝ Նահատակների օր, Վրաստան՝ Ազգային միասնության օր, Ֆինլանդիա՝ Ֆիններենի օր, Բոլիվիա՝ Սահմանադրության օր, Կոսովո՝ Սահմնադրության օր, Ֆիլիպիններ՝ Հայրենասիրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1932 – բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը, որը փակվել է 4 տարի անց` 1936 թվականին։

1938 – վախճանվել է գրականագետ, թարգմանիչ Հարություն Սուրխաթյանը։

2003 - Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։

2004 - Ազատության հրապարակում կայացել է «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքը, որի ավարտին ցուցարարները քվեարկությամբ որոշել են անժամկետ նստացույց անց կացնել Ազատության հրապարակում՝ մինչև Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

2008 - Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահի պարտականությունները, և հրամանագիր ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

2012 – վախճանվել է օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը։

2013 – Հայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը։

2015 - Քարդաշյան քույրերն այցելում են Երևանի տեսարժան վայրեր, ապա հանդիպում ունեցել Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

2016 - Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է ապրիլյան պատերազմի դիակների փոխանակում։ Հայկական կողմին է հանձնվել 18 զինծառայողի մարմին։

2017 - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ, ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

2020 - վախճանվել է ռուսաստանցի հայազգի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

193 – Սեպտիմիուս Սևերուսը հռոմեական զորքերի կողմից հռչակվել է Հռոմական կայսրության կայսր։

491 – վախճանվել է բյուզանդական կայսր Զենոնը։

1241 — Լիգնիցայի ճակատամարտի ժամանակ Չինգիզ խանի թոռ Բայդուրի ղեկավարած մոնղոլ-թաթարական բանակը ջախջախել է Հենրիխ 2-րդ Բարեպաշտի գլխավորած գերմանա-լեհական բանակին։

1454 — Իտալիայի քաղաք-պետությունները կնքել են Լոդիական խաղաղության պայմանագիրը։

1492 – վախճանվել է Իտալիայի կառավարիչ Լորենցո Մեդիչին։

1553 – վախճանվել է ֆրանսիացի վանական և լեզվաբան Ֆրանսուա Ռաբլեն։

1609 — Իսպանիայից վտարվել են մորիսկներին՝ քրիստոնեություն ընդունած մավրերին։

1626 – վախճանվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը։

1667 — Փարիզում կայացել է աշխարհում առաջին հրապարակային մշակույթային ցուցահանդեսը։

1682 — Ռոբերտ դե Սալը խաչ տնկելով Միսսիսիպիի դելտայում հայտարարել է այն ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կալված և այն անվանել է Լուիզիաննա։

1747 — Լոնդոնում պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Լովատի 11-րդ լորդ Սայմոն Ֆրեյզերը, որը դարձել է այն վերջին մարդը Անգլիայում, որը դատարանի կողմից դատապարտվել է գլխատման։

1799 — անգլիացի քիմիկոս Հեմֆրի Դեվին հայտնագործել է ուրախացնող գազի ցավազրկող հատկությունը։

1860 — ֆրանսիացի գյուտարար Էդուարդ դե Մարտենվիլը առաջին անգամ ձայնագրել է «Լուսնի լույսը» ֆրանսիական ժողովրդական երգը, որը ներկայումս պահպանվում է փարիզյան արխիվում։

1865 – ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որը սկսվել էր 1861 թվականի ապրիլի 12-ին։

1866 — Քաղաքացիական իրավունքների մասին օրենքը ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տվել է հավասար իրավունքներ (բացառությամբ ռեզերվացիաներում և անմարդաբնակ տարածքներում ապրող հնդկացիների)։

1867 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը։

1917 — բոլշևիկները թվով 31 անձ, որոնց թվում նաև Լենինը լքել են Ցյուրիխը և ուղևորվել Ռուսաստան։

1928 — Թուրքիայում պաշտոնական կրոն է հայտարարվել իսլամը։

1933 – ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։

1940 — նացիստական Գերմանիան ներխուժել է Նորվեգիա և Դանիա, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Դանիա-Նորվեգական օպերացիան։

1945 - ԽՍՀՄ բանակը գրավել է Քյոնիգսբերգը՝ ներկայիս Կալինինգրադը, պարետ Օտտո Լյաշը ստորագրել է կապիտուլացիայի արձանագրությունը։

- Հիտլերի նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով Ֆլոսսենբուրգ համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել ԱԲՎԵՐ-ի ղեկավար, ադմիրալ Կանարիսը։

1963 — Ուինստոն Չերչիլը դարձել է առաջին արտասահմանցին, որին ԱՄՆ-ի կոնգրեսը շնորհել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։

 1970 — Պոլ Մակկարտնին հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Ջոն Լենոնի հետ, որը վերջ է դրել «Բիթլզ» խմբի գոյությանը։

1989 - տեղի են ունեցել «Թբիլիսյան իրադարձությունները», Կառավարության շենքի մոտ ոստիկանության և բանակի կողմից ուժի կիրառմամբ ցրել են ընդդիմադիրների ցույցը, որի արդյունքում զոհվել է 21, և վնասվածքներ են ստացել 290 մարդ։

1991 – Վրաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։

2000 — Էդուարդ Շևարդնաձեն վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում։

1993 – Կիմ Ջոնգ Իլը փաստացի դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։

2015 — Ուկրաինան արգելել է նացիստական և կոմունիստական սիմվոլիկան։

 

Նյութը հրապարական պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular