ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 միլիարդատեր․ հայտնի է` աշխարհի որ քաղաքում են բնակվում ամենաշատ թվով միլիարդատերերը․ Forbes

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ըստ Forbes-ի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցանկի՝ այժմ Պեկինում բնակվում են ավելի շատ միլիարդատերեր, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում։

Չինաստանի մայրաքաղաքում անցյալ տարվա ընթացքում ավելացրել է 33 միլիարդատեր․ նրանց ընդհանուր թիվը հասել է 100-ի։

Վերջին 7 տարիների ընթացքում Նյու Յորքում բնակվել են աշխարհում ամենաշատ թվով միլիարդատերերը (99), սակայն ինչպես արձանագրում է հանդեսը, Չինաստանում Covid-19-ի արագ զսպումը և տեխնոլոգիական ընկերությունների աճը հագեցրել է այս տարվա ընթացքում երկրում միլիարդատերերի թվի կտրուկ աճին։

Նշվում է՝ թեև Պեկինում բնակվում են աշխարհում ամենաշատ միլիարդատերերը, Նյու Յորքի միլիարդատերերի ընդհանուր կապիտալը շարունակում է 80 մլրդ դոլարով գերազանցել Պեկինի միլիարդատերերի ընդհանուր կապիտալը։

Ըստ Forbes-ի՝ Պեկինի ամենահարուստ բնակիչը Tiktok հավելվածի հիմնադիր Ժանգ Յիմինգն է: Նրա կարողությունը կրկնապատկվել է՝ հասնելով 35.6 միլիարդի։

Մինչդեռ, Նյու Յորքի ամենահարուստ բնակչի՝ նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարողությունը գնահատվում է 59 մլրդ դոլար։

Օրերս Forbes հանդեսը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցանկը: Չնայած համավարակին, 2020-ը հաջողակ տարի է եղել աշխարհի ամենահարուստ մարդկանց համար, որոնց ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 5 տրիլիոն դոլարով․ ցանկում են հայտնվել աննախադեպ թվով նոր միլիարդատերեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular