ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը կհնչեցնեն կամերային ստեղծագործություններ

ՄՇԱԿՈՒՅԹ

Բազմաթիվ մրցույթների հաղթողներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան համատեղ կամերային համերգով՝ կատարելով Լ. Վ. Բեթհովենի, Է. Գրիգի, Ք. Սեն-Սանսի, Մ. Ռավելի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները։

Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

Ջութակահար Դիանա Ադամյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2020 թվականի հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի: 2018-ին Ժնևում մասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին՝ նվաճելով առաջին մրցանակը: Նույն թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: 2015-ին Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: 2014-ին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: Մասնակցել է պրոֆ. Աննա Չումաչենկոյի, Լեոնիդաս Կավակոսի, Պինկաս Ցուկերմանի վարպետության դասերին: Ելույթներով հանդես է եկել Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Դիանան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի մասնակից է: 2012 թվականից գործունեություն է ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միության և «YerazArt» հիմնադրամի հովանու ներքո:

Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2008-ին մասնակցել է Գ. Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի: Մասնակցել է նաև Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին՝ ստանալով երկրորդ մրցանակը (առաջին մրցանակ չի շնորհվել): 2011-ին Թբիլիսիում կայացած պատանի երաժիշտների միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման և 4-րդ մրցանակի: 2016-ին մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne մրջազգային մրցույթին և արժանացել երրորդ մրցանակի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular