Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինին 11 անգամ «շնորհակալություն» ասելով՝ հարաբերություններ չես զարգացնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սովորաբար երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մեծ հաշվով բարեկամական և ռազմավարական փոխհարաբերությունները որոշվում են ոչ միայն չոր վիճակագրական թվերով, այլ երկրների առաջնորդների ոչ միայն պաշտոնական, այլև մարդկային, ընկերական հարաբերություններով։ Սա շատ կարևոր դետալ է, որն անհիշելի ժամանակներից յուրատեսակ չափման գործիք է եղել։ Այդուհանդերձ, 2 իրար հաջորդող իրադարձություն տեղի ունեցան նախօրեին, որոնք ինչպես միշտ օբյեկտիվորեն հանրային քննարկման առարկա դարձան։

Ինչ-ինչ, բայց մեր հասարակությունը սիրում է քննարկել նման իրադարձություններ։ Նախ, ռուսական առաջին ալիքին հարցազրույց տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բնական է՝ սա չէր կարող լինել առանց Կրեմլի գիտության և թույլտվության։ Հեռուստադիտողների մի մասը կարծում էր, որ հարցազրույցը ստացվեց, մի մասը, որն ավելի շատ նիկոլական թևն է, կարծում էր, որ այն տապալվեց։ Սակայն մի պարզ ճշմարտություն կա, որը ոչ ոք չի վիճարկում՝ Պուտինն ու Քոչարյանն ունեցել են և հիմա էլ ունեն ջերմ մարդկային և ընկերական հարաբերություններ։ Դա պարզ երևում է անգամ ամենափոքր դետալներում։ Դա իր ազդեցությունն է ունեցել Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում տնտեսության և ռազմական պոտենցիալի զարգացման վրա։ Ինչ վերաբերում է հաջորդ իրադարձությանը։

Պուտինն ընդունել էր Նիկոլ Փաշինյանին։ Ինձ միշտ թվում է, թե երբ հանդիպում են Պուտինն ու Փաշինյանը, Նիկոլն անմիջապես հիշում է իր նախկին հակառուսական հայտարարությունները, մեղադրանքները, իր թիմակիցների կողմից առ այսօր շարունակվող հակառուսական հիստերիկ վարքագիծը։ Դա է պատճառը, որ նա գրեթե բոլոր հանդիպումներում խեղճանում ու ընկճվում է։ Դա բնական վարքագիծն է։ Մյուս կողմից ակնհայտ է, որ ՌԴ նախագահը ակնհայտ արհամարհանք ունի Փաշինյանի նկատմամբ։ Դա արտահայտվում է նրա հայացքում, խոսքում, թիմակիցների և Կրեմլի ազդեցության տակ գտնվող քաղաքագետների և վերլուծաբանների հրապարակային խոսքում։ Փաշինյանին Մոսկվան չի ընդունում և չի ընկալում ոչ այն պատճառով, որ անձնական մակարդակի է խնդիրը, այլ այն, որ մարդիկ հիշում են, թե ինչ էր ասում և անում Փաշինյանը, տեսնում են, որ հիմա էլ շարունակում է նույնն անել։ 4 րոպեանոց խոսքում 11 անգամ Պուտինին շնորհակալություն ասելը մոռացնել չի տալիս մինչ այդ Ռուսաստանի միջազգային վարկի հետ խաղալու մոլուցքով տարված ՀՀ իշխանությունների վարքագիծը։ Նման բաները միշտ խոշորացույցի տակ են։ Ի դեպ, «շպառգալկայով» Պուտինի հետ հանդիպմանը ներկայանալը, կարծում եմ, վերջինիս նկատմամբ վիրավորական էր։

Նախ այն պատճառով, որ գնացել ես հանդիպման անպատրաստ, և երկրորդ՝ եթե գնացել ես անպատրաստ, ապա չես կարևորել հանդիպումը։ Հաջորդը՝ պարզ հարցերում խաբում ես ՌԴ նախագահին, երևի կարծելով, որ ՀՀ քաղաքացիներն են դիմացդ։ Մի խոսքով՝ նման բարձր մակարդակի հանդիպումներում թափթփվածությունը, խնդիրներին չտիրապետելը, ստելը և նման բաները չեն ողջունվում։ Նիկոլն այդպիսին է, ինչ արած, նա չի փոխվել, ու չի փոխվելու։ Ամփոփենք, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն իրենց լավագույն օրերը չեն ապրում, ու դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ իր հակառուսական գործունեություն ծավալող թիմով։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով
Ամենադիտված