ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցագործ իրավաբանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման կազմակերպիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների անվան տակ հանդիպած բոլոր մարդիկ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներ են:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանդիպումը կազմակերպել է նշված ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը, որին Փաշինյանը պաշտոն է խոստացել ԵԱՏՄ-ում:
 
Mediaport-ին հաջողվեց պարզել, որ Շահեն Պետրոսյանը տարիներ առաջ Հայաստանից փախել է Մոսկվա՝ տարբեր մարդկանցից խոշոր պարտքեր վերցնելու և չվերարդարձնելու պաճառով:
 
Շահեն Պետրոսյանը Հայաստանում մեղադրվել է քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի խարդախություն): Որդու «քաջագործությունների» պատճառով վերջինիսի հայրը՝ Տիգրան Պետրոսյանը, Մալաթիայի դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել և հեռացել:
Նշենք, որ շարքային քաղաքացիների անվան տակ Փաշինյանի հետ այսօր հանդիպած ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել, որոնք վերջիններս ուղղել են նրան:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular