Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. ՀՀ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զանգվածային լրատվության միջոցների դիտարկմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի հարակից` ՀՀ կառավարության վարչական շենքի դիմացից ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժիններ: Մի շարք նույնաբովանդակ ահազանգեր են ստացվել Պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
 
Նշվածի հաշվառմամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր Ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:
 
Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև Ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ Ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները:
 
Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս:
 
Ազատությունից զրկված անձանց Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները:
 
Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրմանը: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ:
 
Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Ոստիկանության բաժինների ղեկավար կազմից: 
 
Այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
 
Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն Ոստիկանությունից:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Փաշինյանը նշել է՝ վստահ ե՞ք, որ վաղը թուրքը Երևանում չի լինիԴիմում եմ գործող իշխանությանը՝ մեզ հանցագործ մի դարձրեք, այլապես հաշվեհարդարը ահավոր է լինելու. անհետ կորած զինծառայողի հայր Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. նոր հաստիք է ավելանում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկայումԳուցե Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան զրույցում այնքան քֆուր է հնչել Նիկոլի հասցեին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան Հայաստանում դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքը նվազել է Պղնձի գինն ընկնում է 9 ախտանիշ, որոնք կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին Պատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվել Ողբերգական ավտովթար Արարատում. 22-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Հայ ծանրամարտիկները վերադարձան Երևան, «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին ծափերով (տեսանյութ) Ասկերանի տներից մեկի ննջասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել բռնության հետքերով Ադրբեջանի ԶՈՒ հրթիռահրետանային մարտկոցների անձնակազմերը զորավարժություններ են անցկացնում Կորոնավիրուսից մահացել է Լևոն Որսկանյանը Գայլերի և գայլախեղդների քաղաքական պայքար է Թրոմբոզ և ինտոքսիկացիա. ինչո՞վ են վտանգավոր տաք երկրները քովիդից հետոԼեռնային Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը իրադրությունը հանգստացնելու միակ տարբերակն էԻրանը հայտարարել է, որ ձերբակալել է «իսրաելական լրտեսի» Հայաստանում արդեն կորոնավիրուսի բրիտանական շտամ կա. նախարարություն99 ձայն և հիացական արձագանք. Սյուզաննա Մելքոնյանի ելույթը ռուսական «Ну-ка, все вместе!» հաղորդման ժամանակ տպավորել է ժյուրիի անդամներին (տեսանյութ) Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի նաև Չինաստանից. նախարար Ի վերջո, կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչՌազմագերիների և անհետ կորածների ծնողները Կառավարության շենքի դիմաց են. պահանջում են հանդիպում անձամբ Փաշինյանի հետ Կոպիրկինը գերիների վերադարձի վերաբերյալ Ծանոթ ու միաժամանակ անհայտ` գիլյոտինաՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը լիովին ձախողված է. 7 ուժերի հայտարարությունը Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար. Է․ ՄարուքյանԹե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց. Էդգար Էլբակյան Հիմա մեր հերթն ա, մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա վարչապետ. Մելքումյան Սպասվում են նոր մատակարարումներ․ ՌԴ դեսպանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասինԱվարտում եմ աշխատանքս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ․ Արշակ Կարապետյան Ի՞նչ է սպասվում Ընտրական օրենսգրքին. իշխանությունները նոր որոշում ունեն (տեսանյութ) 510 նոր դեպք, 18 մահ` մեկ օրումՊատմության այս օրը (ապրիլի 12)Մեսիջ Ռուսաստանին. Ադրբեջանը հիշել է «Իսկանդերների» մասին առասպելը ՂարաբաղումԱդրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքիցԶորամասի 6 ծառայողներ մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք են հանձնել (տեսանյութ) Նոր հաղորդագրություն ԱրցախիցՕրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը․ նախագահը Դատական օրենսգրքում փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով կդիմի ՍԴ Մահացել է Դերենիկ ՄարտիրոսյանըԱդրբեջանն ու Թուրքիան կրկին կանցկացնեն համատեղ զորավարժություններՆավթի համաշխարհային գները խորհրդանշականորեն աճում են Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները օրենքից դու՞րս են. ի՞նչ է սպասվում հայկական համարներով ավտոմեքենատերերինՌուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա Փաշիկ Ալավերդյանը՝ Մոսկվայից. Սիմոն Մարտիրոսյանի ձախողումից շատ վրդովված եմ Ընտրություններում Քոչարյանի հաղթանակի դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում. Ստանիսլավ Պրիտչին Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցովՄեզանում գրեթե ուշադրության չարժանացավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող մի չափազանց կարևոր գործընթաց․ Վարդան ՈսկանյանԳիտնականները մշակել են երկարակեցության համար իդեալական սննդակարգ
Ամենադիտված