ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը խանգարում էր կամավորների՝ Արցախ մեկնելուն․ Նաիրի Հոխիկյանը բացում է փակագծերը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am

-ի տաղավարում հեռուստամեկնաբան, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու իշխանության ներկայացուցիների կողմից հնչող կոչերին, ասաց, որ վերջիններս դա անում են ոչ թե ինչ-որ դավաճանական պայմանավորվածության հետևանքով, այլ փորձի ու գիտելիքի բացակայության պատճառով։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ բանակի մասին արված հայտարարություններից, Հոխիկյանը հիշեցնւմ է, որ ընդամենը պատերազմից երկու ամիս առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր բանակն այնքան լավ է սպառազինված, որ պատերազմի դեպքում գործողություննեը ծավալվելու են մեզ վրա հարձակվող պետության սահմաններից ներս։

Մեդիափորձագետը համոզված է, որ պատերազմում այս արդյունքներն ունեցանք, որովհետև երկրի իշխանությունները նպատակաուղղված մեզ տարան պարտության։

Հոխիկյանը նշում է, որ պատերազմից ընդամենը մի քանի ամիս առաջ Արցախի ՊԲ-ից պահանջել են վատ վարքով ու վատ ծառայությամբ աչքի ընկնող զինվորականների ցուցակները, իսկ հարավային կողմում տեղակայված զորամասերի փորձառու հրամանատարներին փոխարինել անփորձ կամ վատ համբավ ունեցող հրամանատարներով։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, վերջինս նշում է, որ Ռուսաստանի համար ցանկալի ու կանխատեսելի միակ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է նաև հաշվի առնելով Պուտին – Քոչարյան անձնական լավ հարաբերությունները։

Մեզ հետ զրույցում Նաիրի Հոխիկյանը բացահայտեց մի դրվագ, թե ինչպես է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը խոչընդոտել կամավորականների՝ Արցախ մեկինելուն։

Մեդիափորձագետը փակագծեր է բացում նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպումից, թե ինչ են խոսել և որ քաղաքական ուժի կողմից է իրենց միանալու առաջարկ ստացել ու ինչ ակնկալել Պուտին-Փաշինյան հանդիպումից։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular