ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Պուտինը խոսել են Հայաստանի կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերմանը. արտահայտվել է պատրաստակամություն խորությամբ քննարկելու հարցն ու լուծումներ գտնելու անհրաժեշտ չափաքանակի մատակարարման հարցում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 8-ին Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:

«Դա առաջին, այսպես ասած, խորհրդանշական խմբաքանակն է, բայց մենք հույս ունենք ձեռք բերել մեծ խմբաքանակ, քանի որ այն ապացուցել է իր արդյունավետությունը, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ն ունենա հնարավորություն այն ձեռք բերելու: Հասկանալի է, որ հիմա նաև ՌԴ-ում մեծ պահանջարկ կա, վաղը կստանանք 15 հազար դեղաչափ, սակայն մենք մեկ միլիոնից ավելի դեղաչափի անհրաժեշտություն ունենք»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՌԴ նախագահը տեղեկացրեց, որ պատվաստանյութի արտադրությունը ՌԴ-ում թափ է ստանում: «Մենք կքննարկենք և կլուծենք այդ խնդիրը՝ ոչ ի վնաս ռուս սպառողների, ՌԴ քաղաքացիների: Արտադրական հզորությունը համապատասխանում է երկրի ներսում պահանջարկին: Ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի շատ մարդ է ցանկանում պատվաստվել, այնպես որ ներկայում պահանջարկն ու արտադրական հզորությունը, ըստ էության, համընկնում են: Այնուամենայնիվ, մենք այդ հարցը կքննարկենք»,-նշեց Վլադիմիր Պուտինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular