ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմագերիների հարցը շարունակում է չկարգավորված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ընդգծել է, որ այս հարցի լուծման ուղղությամբ տարըմբռնումներ չկան։

 Ադրբեջանում գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերող հարցը մինչև այսօր շարունակում է մնալ չկարգավորված։ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` բոլոր ռազմագերիները, պատանդներն ու պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն իրենց հայրենիք։ Ցավոք, մենք մինչև այսօր Ադրբեջանում ունենք պահվող անձինք։ Ես շատ ուրախ եմ, որ այս հարցի կարգավորման վերաբերյալ մենք տարըմբռնումներ չունենք»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ անհրաժեշտ է մտքեր փոխանակել ու քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը վերաբերող հարցը, քանի որ խնդիրը մինչև այսօր լուծված չէ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ ՀՀ վարչապետի բարձրացրած բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսեն ու կքննարկեն։

Sputnik. 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular