ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 90-րդն է

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երեք տուրերում տարած երեք հաղթանակներից հետո առաջադիմել է 9 տեղով եւ այժմ 90-րդն է։

Առաջատար տասնյակում են Բելգիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Դանիայի հավաքականները։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 1։0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, 2։0 հաշվով՝ Իսլանդիային, 3։2 հաշվով՝ Ռումինիային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular