ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը վարակ է, որ ախտահարում է, այն ամենը ինչին դիպչում է․ Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«նիկոլը վարակ է, որ ախտահարում է, այն ամենը ինչին դիպչում է: Նա կամաց կամաց բոլորին դարձնում է իր նման...
 
Ամենախորը ախտահարվածներից մեկը ոստիկանությունն է: Նրանք այսօր պղծեցին նաև օրվա խորհուրդը` բռնություն կիրառելով կանանց հանդեպ, ընդ որում նաև այն կանանց, որոնց ամուսիններին, հայրերին ու եղբայրներին սպանել է մարդակերպերի ցեղախումբը:
Մեզ բավական չէր այն, որ մեր կողքին ապրում են «տղամարդիկ», որոնք հայհոյում են զոհվածների մայրերին, ուրիշների կանանց ու քույրերին, այսօր մենք արդեն ապրում ենք մարդկանց կողքին, որոնք հարգել չգիտեն ո՜չ տոնը, ո՜չ կանանց, ո՜չ տարիք ու ո՜չ էլ անգամ հանուն հայրենիքի զոհվածի մահ:
 
Այս փակ շրջանը ճեղքել է պետք: Ատելությունը խեղդել է պետք: Մենք այսպես չենք կարողանա գոյատևել` ո՜չ որպես պետություն, ո՜չ որպես ազգ, ո՜չ էլ որպես անհատ»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular