Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուանդայի ցեղասպանության զոհերիհիշատակի համաշխարհային օր,  Առողջության համաշխարհային օր,Հայաստան՝ Մայրության և գեղեցկության օր, Մոզամբիկ՝ Կանանց օր, Ռուանդա՝ Ցեղասպանության հիշատակի օր, Ռուսաստան՝ Զոհված ստորջրյա նավաստիների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864 — Շուշիում հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

1858 – ծնվել է  գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1915 - թուրքերի հարձակումով սկսվելեն Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղելհակառակորդի գրոհները ևոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։

1922 - Մոսկվայում հիմնվել է Հայ արվեստի տունը:

1937 – ծնվել է հայ ռեժիսոր, դերասանՎարուժան Խտշյանը։

1979 - բացվել է Երևանի Երիտասարդության պալատը:

1995 – վախճանվել է դերասանուհիԼենա Փաշինյանը։

2006 - Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել: 

2013 - Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ։

2015 - «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս 4 անդամներ ձերբակալվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

2016 - ապրիլյան պատերազմի ընթացքում  գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց տալով մեկ զոհ հետ են շպրտվել։

2019 - «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

2020 - Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1498 — վախճանվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդ Վալուան;

1506 — ծնվել է իսպանացի կաթլիկ սուրբ, Ճապոնիայի և Հնդկաստանի քարոզիչ Ֆրանցիսկ Կսավերսկին։

1614 – վախճանվել է հույն նկարիչ Էլ Գրեկոն։

1652— հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնել է Քեյփթաունը։

1738 — Հռոմի պապ Կլիմենտ 12-րդը հատուկ բուլլայով մեղադրել է ազատ քարագործներին՝ մասոններին, երկերասիանության, ցուցամոլության, հերետիկոսության և այլանդակությունների մեջ, մեղքերի շարքում հատուկ նշվել է նրանց գործունեության խորհրդավորությունը և գաղտնիությունը։

1762 — վախճանվել է իտալացի հանրահայտ ջութակագործ Պիետրո Գվարներին։

1767 — Բիրմա-Սիամական պատերազմի ընթացքում բիրմայական ուժերի կողմից գրոհով վերցվել և լրիվ ավերվել է Այուտտախա քաղաքը, որը հանդիսացել է համանուն պետության մայրաքաղաքը։

1770 – ծնվել է անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթը։

1772 – ծնվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստՇառլ Ֆուրիեն։

1795 — Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը սահմանել է մետրը և կիլոգրամը որպես չափման միավոր։

1795 – վախճանվել է  թուրք սուլթանԱբդուլ Համիդ 1-ինը։

1823 — վախճանվել է ֆրանսիացի գիտնական և գյուտարար Ժակ Ալեքսանդր Շարլը, որը հանդիսանում է օդապարիկի հայտնագործողը։

1827 — անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբե լուցկիները։

1836 — վախճանվել է անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա Ուիլյամ Գոդվինը, որը հանդիսանում է ուտիլիտարիզմի և անարխիզմի հիմնադիր։

 1926 — բրիտանուհի Վիոլետտա Գիբսոնը սպանության նպատակով կրակել է Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի նկատմամբ, սակայն արձակած գնդակը միայն մասնակի վնասել է Մուսոլինիի քիթը։

1927 — ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք), փոխանցելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի նախագահ։

1939 — ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա»)։

1939 - ֆաշիստական Իտալիան հարձակվել է Ալբանիայի վրա։

1945 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները խորտակել են ճապոնական  «Յամատո» ֆլագմանը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 3 000 մարդ։

1946 - ԽՍՀՄ-ի կազմում կազմավորվել է Քյոնինսբերգի մարզը՝ ներկայիս Կալինինգրադի մարզը։

1947 – վախճանվել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը։

1954 — ծնվել է Հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյորՋեքի Չանը։

1957 — Նյու-Յորքի վերջին տրոլեյբուսը իրականացրել է իր վերջին երթուղին։

1969 — հրապարակվել է RFC-1-ը,  այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։

1989 — Նորվեգական ծովում խորտակվել է խորհրդային «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը։

1994 — սկսվել է ցեղասպանությունը Ռուանդայում (սպանվել են թիկնազորի բելգիացիները և վարչապետը, ընդհանուր հաշվով 100 օրվա ընթացքում սպանվել է մոտ 937 000 մարդ)։

2003 - ամերիկյան բանակը գրավել է Բաղդադը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»
Ամենադիտված