Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք». Տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ․ Լարիսա Ալավերդյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերա­դարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազ­գային հանրությունը: Այս հարցերի պա­տասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց.

-Հարցը բավականին ակտո­ւալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որով­հետև կարծես թե շրջանցում են հարցը, թե ինչպես են առաջացել այդ գերիները: Ես հիմնականում կցանկանայի շեշտը դրա վրա դնել, որովհետև դրանից է հետևում, թե ինչու չեն անում հստակ, հասցեական քայլեր, կամ ինչու նրանց մոտ դա չի ստացվում: Առաջինը, պետք է հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվում էր այդ փաստաթուղթը, մարտերը դեռ շարունակվում էին: Այդ ստո­րագրման ժամանակ մենք չենք տեսնում կետ, որ նախևառաջ դուրս բերվեն այդ տարածքներից դեռ ողջ և մարտնչող զինվորնե­րին: Այսինքն՝ եթե հակիրճ, ապա ցավալիորեն պետք է ասեմ, որ տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ: Ավելին՝ կան մարդիկ, որոնք գերության մեջ են հայտնվել պա­տերազմը ավարտվելուց հետո՝ դեկտեմբերին:

-Դա ինչպե՞ս  է պատահել:

-Շատ սովորական, իշխանու­թյունները զինվորականներին ու­ղարկել են այնպիսի տարածքներ, որոնք հետագայում չեն կարողա­նում ապացուցել, որ դրանք հայկական են: Այստեղ է խնդիրը, եթե դուք ուղարկում եք մարդկանց ու հետագայում չեք կարողանում տեր կանգնել նրանց, ապա այս­տեղ պետք է խոսել ոչ թե նրա մա­սին, թե ինչ չի արվել, այլ ինչ հան­ցագործություն է տեղի ունեցել: Եվ ես համոզված եմ, որ նման թշնամական վերաբերմունքն ամ­բողջովին զրոյացրել է այն հեղի­նակությունը, որը պետք է ունենա իշխանությունը՝ բանակցելու հա­մար, որպեսզի կարողանա որպես հավասար կողմ հանդես գալ:

-Տիկի՛ն Ալավերդյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության, համապատասխան կառույցների անդեմ, կրավորական, ընդամենը հայտարարությունների մակարդակով արձագանքը:

-Երբ է լինում կոշտ արձա­գանք, երբ շահագրգիռ պետու­թյունը բարձրացնում է այդ հար­ցերը ոչ թե որպես անհասցե հայ­տարարություն, այլ կոնկրետ հարցը դարձնում է օրակարգային բոլոր հարթակներում: Հիմա, քա­նի որ պետությունը ինքը չի անում դա, միջազգային հանրությունը հանդես է գալիս ընդհանուր, կոն­վենցիաներից բխող, ՄԱԿ-ի կանո­նադրություններից բխող հայտարարություններ: Հետո, ինչ սպա­սել միջազգային հանրությունից, երբ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում գերի­ներին: Նման՝ անգամ թշնամու համար անհասկանալի դիրքորո­շումները հիմք են տալիս միջազ­գային հանրությանը բավարար­վել կրավորական, այո, ճիշտ նշե­ցիք, անդեմ հայտարարություննե­րով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»
Ամենադիտված