Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտերվենցիաներով դու չես կարող պայքարել այն հիմնարար գործոնների դեմ, որոնք բերում են ազգային արժույթի արժեզրկման»․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական բանկն օրերս հրապարակել էր «Գնաճի հաշվետվություն.  Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ., Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը», որտեղ նշվում է, թե ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով  տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում։ ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։

«Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտվելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,- ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։

Միջնաժամկետում, ըստ ԿԲ-ի, հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական զսպման ֆոնին տնտեսական աճի վերականգնմանը մեծապես կնպաստի իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև  պահանջարկի բացասական գործոնների աստիճանական չեզոքացումը։

168.am-ը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ինչքա՞ն կկարողանա դիմակայել առկա իրավիճակին, և արդյո՞ք այդ հաշվետվությունն իսկապես արտացոլում է տնտեսության առկա միտումները։

Տնտեսագետը նախ նկատեց, որ Կենտրոնական բանկը թիրախավորել է տարեկան 4 տոկոս գնաճը, իսկ 2020 թվականին մենք ունեցել ենք թիրախավորածից բարձր 4․5 տոկոս սպառողական գների աճ, իսկ գնաճի միտումները շարունակվում են․

«2021 թվականի` ընդամենը հունվար-փետրվար ամիսների աճն արդեն ավելացել է, և փետրվարին 5.3 գնաճ` սպառողական գների բարձացում ունենք։  Ակնհայտ է՝ մարտ ամսին ևս այդ տեմպը շարունակվում է։

Երկրորդը՝ հենց Կենտրոնական բանկն առաջիկայում գնաճի ճնշումներ կանխատեսել է․ այստեղ հստակ չկա նշված, թե ինչ չափով, բայց ակնհայտ է, որ գնաճը շարունակվում է, որովհետև իրական գործոնները, որի մասին նշել է նաև Կենտրոնական բանկը՝ համաշխարհային շուկաներում գների որոշակի բարձրացում, տրանսպորտային ծախսերի ավելացում և ազգային արժույթի արժեզրկում, պահպանվում են»։

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ ազգային արժույթի արժեզրկումը կշարունակվի, քանի որ ԿԲ-ն մարտի 16-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց նույնը․ «այսինքն՝ այս մի գործիքը չկիրառեց, որը կբերեր որոշակիորեն ազգային արժույթի արժևորման կամ արժեզրկման կանխման»։

«Ինչո՞ւ ԿԲ-ն չի բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը»  հարցին նա պատասխանեց․ «Դրանով էլ ավելի կճնշի տնտեսությունը, տնտեսության պահանջարկը և, ասենք, օրինակ,  երկնիշին մոտ տնտեսական անկումը, որին արդեն մոտենում ենք,  ավելի կխորանա՝ իր բոլոր հետևանքներով, և այս փուլում ձեռնպահ է մնացել, թերևս, դրա համար, բայց սաստկանում են գործոնները։

Մի կողմից՝ գներն են աճում, որը  զսպելու համար եթե Կենտրոնական բանկը գործիք է կիրառում, վնասում է տնտեսությանը, տնտեսական պահանջարկին, չի էլ կիրառում՝ այդ գների աճը կարող է բերել հիպերինֆլյացիայի և լրիվ  փլուզել ապրանքային շուկաները, մարդկանց կյանքի որակի վրա ուղիղ ազդեցություն ունենալ»։

Անդրադառնալով ԿԲ մյուս գործիքին՝ ինտերվենցիաներին, տնտեսագետը նշեց, որ դրանք ամենակարճաժամկետ էֆեկտներ են ապահովում․ «Ինտերվենցիաներով դու չես կարող պայքարել այն հիմնարար գործոնների  դեմ, որոնք բերում են ազգային արժույթի արժեզրկման։ Այդ գործոնները հիմնականում նաև ԿԲ տիրույթից դուրս են իրականում՝ տնտեսական անկումը, ներդրումների  կրճատումը կամ կապիտալի փախուստը և արտարժութային շուկայի վրա ազդող այլ գործոններ, այդ թվում՝ դրամական փոխանցումների կրճատում։

Ինտերվենցիաները, որոնք կատարվում են, մեր պահուստների փոշիացումն է, պետական ծախս է, որը կրում ենք բոլորս։ Դրանք ԿԲ ռեզերվները չեն, երկրի  ռեզերվներն են, որոնք վաճառվում են օրվա խնդիրը լուծելու համար։ Մինչդեռ դու չես կարող խորացող թոքաբորբը բուժել ջերմիջեցնողով․ սա պարզ կանոն է, որը վերաբերելի է նաև այդ դեպքին։

Առջևում քաղաքական մեծ իրադարձություններ են սպասվում, և կարծում եմ, որ նաև դրանով  պայմանավորված՝ ԿԲ-ն, իհարկե,  կշարունակի այդ ինտերվենցիաները, որպեսզի մեծ տատանումներ չլինեն արժութային շուկայում»։

Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»
Ամենադիտված