Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը համբերատար սպասում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծես թե գրեթե բոլոր քաղաքական ուժերը համակերպվել են այն փաստի հետ, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունները կազմակերպելու է Նիկոլ Փաշինյանը։ Թերևս բացառություն է Հանրապետական կուսակցությունը։ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում։ Նախ, Նիկոլի կողմից ընտրություններ կազմակերպելը և առհասարակ նրա գոյությունը վարչապետի աթոռին ինքնին նոնսենս է, հակաքաղաքական, հակաքաղաքագիտական և հակաբարոյական իրողություն։ Ողջ աշխարհը զարմացած է, թե ո՞նց կարող է երկրի ղեկավարը այսկերպ կազմաքանդի 2 հայկական պետություն, պատերազմում հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ ունենա, բայց ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև հավակնություններ ունենա հաղթել ընտրություններում։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։

Քաղաքական դաշտն, ըստ էության, անհամբեր սպասում է ՀՀԿ ընտրությունների մասնակցության հարցի հստակեցմանը և որ ամենակարևորն է՝ ձևաչափին։ Խնդիրն այն է, որ արտախորհրդարանական ամենամեծ, ամենաինստիտուցիոնալացված և բյուրեղացած ուժը Հանրապետականն է, որի մասնակցությունը կփոխի իրերի դասավորվածությունը։ Հանրապետականները նշում են, որ ընդդիմադիր մյուս ուժերը «դեռ ջուրը չտեսած բոբիկացել են»։ Ըստ էության, դեռ պաշտոնապես չկա ընտրությունների մասին որևէ գործընթաց, բայց բոլորը աժիոտաժի մեջ են։ Իսկ եթե Նիկոլը երկրորդ անգամ փոշմանի։

Տպավորություն է, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի մեծ մասի նպատակը ոչ թե Նիկոլին հեռացնելն է, այլ մի քանի մանդատ ձեռք գցելը։ Տպավորություն է, որ մի մասի նպատակն էլ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն օգտագործելով խորհրդարան ներթափանցելն է մինիմում մակարդակում, և իշխանության հասնելը մաքսիմում մակարդակում։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է սա։ Նա դեռ չի շտապում, միևնույն ժամանակ հասկանում է, որ Հանրապետականի քաղաքական ողջ ներուժը չի կարող չօգտագործվել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։ Սերժ Սարգսյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, շատ լավ հասկանում է, որ նախընտրական փուլում ցանկացած արհեստական գործընթաց միմիայն նպաստելու է Նիկոլի իշխանության վերարտադրությանը, հետևաբար նա և իր քաղաքական թիմը ամենայն զգուշությամբ են առաջ տանում պրոցեսները։

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն մի քանի մանդատի կռիվ չի անում։ Նույնիսկ 2018թ.-ին Հանրապետականը շուրջ 5 տոկոս հավաքեց, հիմա ավելի շատ կհավաքի, բայց արդյո՞ք դա կհեռացնի Նիկոլին։ Սա է հարցը և վերջնական նպատակը։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Հարևանները փորձում են ձեզ կոտրել». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ԵՀ-ը պատրաստվում է առաջարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելՀանրապետության հրապարակում հանրահավաք է (ուղիղ)Սյունիքի մարզպետը Իսպանիայի դեսպանի հետ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին Վարորդն աղբամանին հարվածելով անցավ ցուցարարների միջով Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից ԱրցախԵթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. ՄամիջանյանԱնզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ ՀարությունյանԱշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո ՕկամպոՎթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ
Ամենադիտված