Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին անգամ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալ և սպասվող ընտրություններում հաղթելու նպատակադրման մասին, հաջորդ օրն իսկ Նիկոլ Փաշինյանն իր խմբակցությանը հավաքեց ժողովի, որի արդյունքում հայտարարեցին, որ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա: Այդ հայտարարությունը քաղաքական և հանրային սեկտրում ընկալվեց որպես իշխանությունների վախի դրսևորում: Իհարկե, դա այդպես էլ կա իրականում, հակառակ դեպքում տրամաբանությունը ո՞րն է հայտարարել ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ու մի քանի օր հետո հետ կանգնել այդ նպատակից:

Ծավալված հանրային դիսկուրսի արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ընտրություններից հրաժարումը մարդիկ ընկալում են որպես վախկոտության, կամ անվստահություն Ռոբերտ Քոչարյանին հաղթելու գործում: Ըստ էության, երկու պատճառն էլ առկա է: Բայց, ինչպես Նիկոլը ինքն իրեն բնութագրում է «ես փախնող տղա չեմ» ձևակերպումով, այդուհանդերձ իր մեջ ուժ գտավ նորից հայտարարելու ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Սակայն նա որոշել է ամեն գնով կասեցնել Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու մտադրությունը իրավական գործընթացներով: Քաղաքական գործիքակազմով չի կարողանում:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ողջ իրավական համակարգը հիմա էլ լծվել է Քոչարյանին այլ մեղադրանք առաջադրելու գործին: Մանրամասն հարկ չկա քննարկելու, քանի որ այն, ինչ տեղի է ունենում բոլորի աչքի առաջ է, հասկանալի է: Հայաստանում արդեն Սահմանադրություն, օրենքներ, ՍԴ որոշումներ և նման իրավական գործիքներ այլևս կիրառելի չեն, որևէ մեկին դրանք չեն հետաքրքրում, ավելի դիպուկ ասած՝ իշխանությունը պոլի շոր է դարձրել իրավունքը, Սահմանադրությունն ու օրենքները:

Մյուս կողմից տարատեսակ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում և հրապարակվում, թե բա գիտե՞ք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոս և ավելի է, իսկ դիցուք Քոչարյանինը 5 տոկոս: Նպատակը մեկն է՝ ցույց տալ հանրությանը, թե Քոչարյանը չի վայելում հանրային աջակցություն, իսկ այ Նիկոլը տեսեք ինչ վարկանիշ ունի: Սա ավելին քան ծաղր է մարդկանց հանդեպ, քանի որ չի կարող մարդը ունենալ նման վարկանիշ, որը ուղղակի աղետ է բերել ազգի ու պետության գլխին: Այդուհանդերձ, ընտրություններից առաջ երկրում սկիզբ է առնում քաղաքական տեռորի մի նոր փուլ, որի մասն է կազմում իրավական բեսպրեդելը: Ընդ որում, տեռորը ոչ միայն Քոչարյանի նկատմամբ է, այլև մյուս ընդդիմադիր ուժերի և գործիչների, որոնցից Նիկոլը վախ ու վտանգ է զգում: Ամեն դեպքում Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա, որքան էլ իշխանությունները փորձեն բռնատիրական կարգեր հաստատեն՝ իրենց վերարտադրությունը ապահովելու համար:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «Պիրոլա»-ի հիմնական ախտանիշները«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար» Իրանը համագործակցում է Սիրիայի ու Վենեսուելայի հետ՝ ամերիկյան պատժամիջոցները շրջնացելու նպատակովՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել ԵղեգնաձորումՀռոմի պապն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել քննարկել Արցախից բռնի տեղահանվածների դրությունըԽոշոր ավտովթար Կոտայքի մարզում. հողով և աթարով բարձված ЗИЛ բեռնատարը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնիՀայտարարություն՝ բռնագաղթված ճարտարցիների համար Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնի շրջանին. ՏոլոկոննիկովԱրցախից տեղահանվածները 6 ամիս կստանան 40,000-ական դրամ բնակարանի վարձի և 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի համար. փոխվարչապետԱդրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ (տեսանյութ) Հրշեջ-փրկարարները մարել են 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100.483 անձ է բռնի տեղահանվել Հայաստան Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբԱհազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից Տարադրամի փոխարժեքն այսօրԿլինեն ջրանջատումներ. հայտնի են հասցեները Արցախ. դա ի՞նչ տարածք է ՀայաստանումԻնչու է Իրանը աջակցում Հայաստանին ղարաբաղյան հակամարտությունում«Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև«Քաղաքագետ Տարասովն անվանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ոչ ակնհայտ հետևանքները»Պուտինը սահմանել է Ղազախստանի և Հայաստանի անխուսափելի ապագանՌուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն․ Մեդվեդև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 01 հոկտեմբեր)Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էՄի շարք հասցեներում լույս չի լինելու Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին The Observer.Ադրբեջանը ավելի շատ հող է տենչումԱրցախ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներումԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի բյուջեի նախագիծը, որը չի ներառում Ուկրաինային օգնություն տրամադրելըՀարեւանների ֆեյքերի ոհմակները հարձակվել են քարտեզների վրա Google, Yandex, եւ փորձում են փոխել տեղանունները. փորձագետ120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. Արման ԹաթոյանՅուրաքանչյուր քաղաքացի ամսական պետք է ստանա 97 000 դրամ գումար Ոչ մի նոր ծրագիր էլ չկա. Մեսրոպ Առաքելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԶելենսկին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության դաշինքի ստեղծման մասինԼՂ-ում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում չեն արձանագրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. ՓաշինյանԱրցախից բռնի տեղահանված 100 480 անձանցից 37 749-ն են օգտվել պետության տրամադրած կեցավայրերից Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խումբը դադարեցնում է գործունեությունըThe Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին. դարերի պատմություն են կորցրելԺամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է.Նազելի ԲաղդասարյանԱլիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցերԱրցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում․ կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներՀայտնի է՝ ինչ հոդվածով է Ադրբեջանը մեղադրանք առաջադրել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն ՄնացականյանինԱդրբեջանը Դավիթ Բաբայանի դեմ մեղադրանքներ Է առաջադրել ավելի քան 20 հոդվածներովԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու․Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու. 168.amՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունըԱրցախից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
Ամենադիտված