ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրցի սամբիստ Արամ Գրիգորյանը «արծաթ» է նվաճել աշխարհի գավաթում

ՍՊՈՐՏ
news.rufox.ru-ն գրում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած «Անատոլի Արկադիևիչ Խառլամպիևի հուշամրցաշար» աշխարհի գավաթի սամբոյի մրցաշարում ևս մեկ մեդալ է մտել Կուբանցի մարզիկների գանձարան: Այդ մասին հաղորդել է Կրասնոդարի երկրամասի Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
 
Ռուսաստանի հավաքականի կազմում մեդալի հեղինակ է դարձել Արմավիրցի Արամ Գրիգորյանը (մինչև 88 կգ քաշային կարգ): Մարզիկը պաշտպանել է տարածաշրջանի և երկրի պատիվը սպորտային սամբոյի մրցաշարում:
 
Մրցույթի ընթացքում Կուբանցի սամբիստը դուրս է եկել եզրափակիչ: Հիմնական մենամարտում նրան հակադրվել է ուզբեկ սամբիստ Իխտիոր Էշմուրոդովը: Ավաղ, պայքարը ավարտվել է հօգուտ Գորիգորյանի մրցակցի: Մենամարտի արդյունքը մեզ համար «արծաթ»-ն է: Այդ քաշային կարգում բրոնզե մեդալները կիսել են Տաջիկստանի և Ռումինիայի ներկայացուցիչները:
 
Մրցաշարին մասնակցել են 15 երկրների շուրջ 150 մարզիկներ, այդ թվում Հայաստանից, Բահրեյնից, Բելառուսից, Հունաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Կամերունից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սերբիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:
 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular