Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանություններն արտահերթ ընտրություններից առաջ սկսել են ոչ միայն մարզեր այցելել և տարատեսակ խոստումներ տալ ազգաբնակչությանը, այլև կառավարության նիստերում ազդարարում են տնտեսական ակտիվության մասին: Իբր Հայաստանի տնտեսությունը վերակենդանանում է և զարգացման դրական դինամիկա ունի: Սա ասում է մի կառավարություն, որը նույնիսկ ձվի շուկայում չի կարողանում վերահսկողություն սահմանել, որպեսզի այդ ապրանքի գինն աստղաբաշխական թվերի չհասնի, իսկ խանութներում 10-15 հատից ավել վաճառք տեղի չունենա: Ավելորդ է խոսել բենզինի գնի, արտարժույթի փոխանակման կուրսի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների ավելացման մասին, քանի որ դրանց գները մեր երկրում արդեն տևական ժամանակ է աճում են, բայց որևէ պատկան մարմին չի զբաղվում արհեստական թանկացումների խնդրով: Եվ այս ֆոնին է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրկին կեղծում է տնտեսական զարգացման ցուցանիշները, իբր թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ և շուտով լավ է լինելու:

Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է՝ կեղծում է վիճակագրությունը, փաստերն ու թվերը: Կաշխատե՞ն նրա հերթական ստերը: Ինչ-որ չափով այո, քանի որ դեռ մարդիկ կան, ովքեր հավատում են կոպեռ առ կոպեկ թալանածը հետ բերելու փաշինյանական ստերին: Բայց հասարակությանը, մեծ հաշվով, երկրորդ անգամ չես մոլորեցնի, քանի որ մեկ անգամ մարդիկ առերեսվել են այդ ստին ու կեղծիքին, և երկրորդ՝ մարդիկ ամեն օր իրենց մաշկի վրա են զգում օր-օրի վատթարացող տնտեսության բացասական միտումները: Ինչևէ, նախընտրական ասֆալտը, Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տնտեսությունը վերակառուցելու խոստումները, ինչպես նաև նմանատիպ այլ դրսևորումներ դառնալու են առաջիկա ընտրություններում իշխանությունների՝ քվե ստանալու հիմնական երաշխիքները:

Ցավալի է ուղղակի, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ բաներ անելուց զատ, հայ ժողովրդին գլոբար փոփոխություններ առաջարկելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ռեսուրս ունի: Օրինակ, նա չի կարող խոստանալ, որ հայոց բանակը կվերականգի իր երբեմնի պոտենցիալը, սահմաններն անվտանգ ու պաշտպանված կլինեն, օտարերկրյա ներդրումներ կբերի Հայաստան: Նա չի խոսում նման թեմաներից: Պարզ է պատճառը: Այդուհանդերձ, հայ ժողովուրդը հերթական անգամ ականատեսն է լինելու պաթոսով ճառերի, անցնող 3 տարիներին չարվածը նախկինների վրա բարդելու անբովանդակ ու արդեն ականջ սղոցող ելույթների: Բայց դա արդեն, ըստ էության, չի օգնելու իշխանություններին վերարտադրվել, քանի որ, ինչպես ասում են, գետի նույն ջուրը երկրորդ անգամ հնարավոր չէ մտնել: Բայց Նիկոլ Փաշինյանը կփորձի, վստահ եմ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հանրապետության հրապարակում հանրահավաք է (ուղիղ)Սյունիքի մարզպետը Իսպանիայի դեսպանի հետ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին Վարորդն աղբամանին հարվածելով անցավ ցուցարարների միջով Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից ԱրցախԵթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. ՄամիջանյանԱնզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ ՀարությունյանԱշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո ՕկամպոՎթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակՈ՞վ է շահագրգիռ, որ արցախցիների տարհանումը խափանեն Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
Ամենադիտված