ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոլմայի գարնանային փառատոնը Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ
kailash.ru-ն գրում է, որ ամեն գարուն համադասերները Հայաստանից և արտերկրից հավաքվում են մի գեղեցիկ վայրում հանգստանալու և որքան հնարավոր է շատ տոլմա ուտելու համար: Տոլման լցոնված ուտեստ է, որը տարածված է Հայաստանում և հարակից երկրներում: Շատերն են այդ խոհարարական գլուխգործոցը համարում տոլմա: Բայց Թուրքիայում ևս այդ ուտեստը այդպես են անվանում:
 
Փառատոնը տեղի է ունենում Հայաստանի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող մի գեղեցիկ վայրում` մեր թվարկության 7-րդ դարի հին Զվարթնոց տաճարի ավերակների մոտ: Տաճարի անունը հին հայերենից թարգմանվում է որպես «Արթուն հրեշտակների տաճար» և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Դասական թուրքական տոլման և հայկական տոլման խաղողի տերևներով փաթաթված բանջարեղեն կամ աղացած միս է: Տոլման նման է ռուսական կաղամբի գոլուբցիներին, բայց ավելի փոքր չափի է, և միջուկը պատրաստում են այլ կերպ. աղացած միս բրձով կամ պարզապես աղացած միս, նաև մսի փոխարեն կարող է օգտագործվել տարբեր բանջարեղենային լցոնիչներ:
 
«Տոլմա» անունը գալիս է հին հայկական «տոլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև: Հետևաբար, հայկական դասական տոլման իրենից ներկայացնում է ցանկացած աղացած միս, հիմնականում գառան միս խաղողի տերևներով փաթաթված: Փառատոնը նվիրված է տոլմայի պատրաստմանը, որը այդքան սիրում են ոչ միայն հայերը: Իսկ միջոցառմանը հայ լավագույն խոհարարները հավաքվում են տոլմա պատրաստելու համար, որի համար օգտագործում են մոռացված և հազվագյուտ բաղադրատոմսեր: Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն են ունենում համտեսել ավելի քան 60 տեսակի տոլմա` լցված գառան մսով կամ սնկով կամ բաստուրմայով և անթիվ այլ բաղադրիչներով: Այս տարի փառատոնը նշվելու է օգոստոսի 22-ին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular