Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսավոր Հայաստանի կողմից Փաշինյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մտադրված է խախտել քաղաքական պայմանավորվածությունները, ավելի ճիշտ՝ կարևոր քաղաքական գործընթացներից առաջ փոխելու խաղի կաննոններն ի օգուտ իր իշխանության վերարտադրության: Արդեն քննարկել ենք այն հարցը, որ Նիկոլը, տուրք տալով իր գրպանային արտախորհրդարանական ուժերի և սորոսական հատվածի ճնշումներին, նախաձեռնել է Ընտրական Օրենսգրքի փոփոխություններ, որի նպատակն է այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգից անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Այլ փոփոխություններ ևս նախատեսվում են, դիցուք, կոալիցիաների ձևավորման հարցը, որը խնդրահարույց հարց է, քանի որ իշխանությունները ցանկանում են կառավարություն ձևավորելու մենաշնորհով օժտել առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժին:

Նպատակը հետևյալն է՝ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 50 և ավելի տոկոս չհավաքի, այլ դիցուք 20 տոկոս և այդ ցուցանիշը լինի ամենաբարձրը, ապա նրան է վերապահվելու իշխանություն ձևավորելու առաջնային իրավունքը: Այս մոտեցումը հակաժողովրդավարական է միանշանակ, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նմանատիպ խութեր չներառեր Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, խնդիրն այն չէ, թե ռեյտինգային համակարգը կատարյալ մոտեցում է, այլ այն, որ խաղի կանոնների հապճեպ փոփոխությունները կարող են բերել հավելյալ խնդիրների և քաղաքական ցնցումների՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը: Այդուհանդերձ, այս փոփոխություններին դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը հստակ ներկայացրել է իր առարկությունները: Սակայն, ինչպես սպասելի էր, իշխանություններն անդրդվելի են, ինչը բերելու է ԼՀԿ-ի հետ քաղաքական լրջագույն առճակատման: Լսելով վերջինիս քաղաքական հռետորաբանությունը՝ ակնհայտ է դառնում, որ իշխող ուժի և ԼՀԿ-ի միջև այլևս խորը բաժանարար գիծ է գծվում՝ ԼՀԿ-ին մղելով առավել արմատական ընդդիմադիր դաշտ: Նկատի ունեմ՝ ինչքան էլ Լուսավոր Հայաստանի գործունեությունը դասական ոճի մեջ է ու գերազանցապես կանխատեսելի, ինչը քաղաքական տեսանկյունից ճիշտ է, այնուամենայնիվ իշխող ուժը Էդմոն Մարուքյանին այլընտրանք չի թողնում, քան դառնալ հակափաշինյանական գլխավոր բևեռներից մեկը:

Այդուհանդերձ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմ Լուսավոր Հայաստանի, հերթական քաղաքական ուժին է մղում առավել արմատական դաշտ, ինչը նշանակում է, որ Նիկոլը ավելացնում է իր «գլխին կուտակված սև ամպերի չափաքանակը»: Ինչ-ինչ, բայց Լուսավոր Հայաստանի պատգամավորական թիմն ունակ է թե՛ օրենսդրական, թե՛ այլ հարթակներում իսկական ճակատամարտ տալ իշխող ուժի դեմ: Հարկ է նաև ընդգծել, որ իշխող ուժի համար սովորոբար գլխացավանք են դառնում ոչ թե այն ուժերը, որոնք հակված են այսպես ասած «կոշտ գործողություններով պայքարի» այլ այն ուժերը, որոնք հակված են դասական մոտեցումներով պայքարին, քանի որ վերջիններս հստակ գիտեն, թե ինչ են անում և ինչ նպատակով: Լուսավոր Հայաստանը վերջին կատեգորիայի քաղաքական ուժերի խմբի մեջ է մտնում:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը Օտարերկրացուց 100 դոլարանոց է վերցրել․ ներկայացել է որպես ոստիկան (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից Wildberries-ում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից
Ամենադիտված