Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսավոր Հայաստանի կողմից Փաշինյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մտադրված է խախտել քաղաքական պայմանավորվածությունները, ավելի ճիշտ՝ կարևոր քաղաքական գործընթացներից առաջ փոխելու խաղի կաննոններն ի օգուտ իր իշխանության վերարտադրության: Արդեն քննարկել ենք այն հարցը, որ Նիկոլը, տուրք տալով իր գրպանային արտախորհրդարանական ուժերի և սորոսական հատվածի ճնշումներին, նախաձեռնել է Ընտրական Օրենսգրքի փոփոխություններ, որի նպատակն է այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգից անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Այլ փոփոխություններ ևս նախատեսվում են, դիցուք, կոալիցիաների ձևավորման հարցը, որը խնդրահարույց հարց է, քանի որ իշխանությունները ցանկանում են կառավարություն ձևավորելու մենաշնորհով օժտել առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժին:

Նպատակը հետևյալն է՝ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 50 և ավելի տոկոս չհավաքի, այլ դիցուք 20 տոկոս և այդ ցուցանիշը լինի ամենաբարձրը, ապա նրան է վերապահվելու իշխանություն ձևավորելու առաջնային իրավունքը: Այս մոտեցումը հակաժողովրդավարական է միանշանակ, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նմանատիպ խութեր չներառեր Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, խնդիրն այն չէ, թե ռեյտինգային համակարգը կատարյալ մոտեցում է, այլ այն, որ խաղի կանոնների հապճեպ փոփոխությունները կարող են բերել հավելյալ խնդիրների և քաղաքական ցնցումների՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը: Այդուհանդերձ, այս փոփոխություններին դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը հստակ ներկայացրել է իր առարկությունները: Սակայն, ինչպես սպասելի էր, իշխանություններն անդրդվելի են, ինչը բերելու է ԼՀԿ-ի հետ քաղաքական լրջագույն առճակատման: Լսելով վերջինիս քաղաքական հռետորաբանությունը՝ ակնհայտ է դառնում, որ իշխող ուժի և ԼՀԿ-ի միջև այլևս խորը բաժանարար գիծ է գծվում՝ ԼՀԿ-ին մղելով առավել արմատական ընդդիմադիր դաշտ: Նկատի ունեմ՝ ինչքան էլ Լուսավոր Հայաստանի գործունեությունը դասական ոճի մեջ է ու գերազանցապես կանխատեսելի, ինչը քաղաքական տեսանկյունից ճիշտ է, այնուամենայնիվ իշխող ուժը Էդմոն Մարուքյանին այլընտրանք չի թողնում, քան դառնալ հակափաշինյանական գլխավոր բևեռներից մեկը:

Այդուհանդերձ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմ Լուսավոր Հայաստանի, հերթական քաղաքական ուժին է մղում առավել արմատական դաշտ, ինչը նշանակում է, որ Նիկոլը ավելացնում է իր «գլխին կուտակված սև ամպերի չափաքանակը»: Ինչ-ինչ, բայց Լուսավոր Հայաստանի պատգամավորական թիմն ունակ է թե՛ օրենսդրական, թե՛ այլ հարթակներում իսկական ճակատամարտ տալ իշխող ուժի դեմ: Հարկ է նաև ընդգծել, որ իշխող ուժի համար սովորոբար գլխացավանք են դառնում ոչ թե այն ուժերը, որոնք հակված են այսպես ասած «կոշտ գործողություններով պայքարի» այլ այն ուժերը, որոնք հակված են դասական մոտեցումներով պայքարին, քանի որ վերջիններս հստակ գիտեն, թե ինչ են անում և ինչ նպատակով: Լուսավոր Հայաստանը վերջին կատեգորիայի քաղաքական ուժերի խմբի մեջ է մտնում:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վարորդն աղբամանին հարվածելով անցավ ցուցարարների միջով Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից ԱրցախԵթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. ՄամիջանյանԱնզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ ՀարությունյանԱշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո ՕկամպոՎթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակՈ՞վ է շահագրգիռ, որ արցախցիների տարհանումը խափանեն Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի կունենա
Ամենադիտված