Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա այդպես էլ գլխում չի կարողանում հաղթահարել աղքատությունն ու ագահությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նա հասարակ ընտանիքից էր, եկել էր քաղաք սովորելու և ապագա կերտելու համար։ Նա լրագրող էր, ով նաև թաքուն, հաճախ նաև բացահայտ իշխանության հասնելու նպատակ ուներ։ Ի վերջո, մի օր նա իրեն հռչակեց հեղափոխության առաջնորդ և ստերի ու կեղծիքների օգնությամբ զավթեց իշխանությունը «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հակապետական պարզագույն շանտաժի գործադրմամբ։ Նրան միշտ թվում է, թե ինքն ամենախելացին է, համարյա փիլիսոփա, սիրում է բանաստեղծություններ գրել։ Սիրում է զինվորական կամուֆլյաժ կրել, քանզի չի ծառայել բանակում՝ դրանով իրեն ուժեղ է զգում։ Նա սիրում է օգտագործել էժանագին մտքեր, հումորներ, նույնիսկ հայհոյանքներ։ Նրա հաջողության բանալին դարձավ այն թեզը, թե երկիրը պետք է հիմնովին քանդել ու նորովի կառուցել։ Այս կոնտեքստում, քարոզելով հավատացնում էր, որ հարուստներից կվերցնի ունեցվածքը և կբաժանի աղքատներին, քանի որ հարուստները տարիներ շարունակ անարդարացիորեն թալանել էին այդ նույն աղքատներին։

Հարյուր հազարավոր մարդիկ հիանում էին նրանով, ընդհուպ երկրպագում, քանի որ նրան հաջողվեց իր անձի պաշտամունքի մակարդակի հասնել։ Դա հնարավորություն տվեց նրան բոլոր հանցավոր գործերը անել ժողովրդի անունից։ Երկրի ղեկավարի աթոռը զավթելու օրվանից, երկիրը շարունակ գտնվում է ցնցումների մեջ, քանի որ առաջին օրվանից քաղաքական հետապնդումներ է իրականացնում «հակահեղափոխականների» նկատմամբ, մտացածին մեղադրանքներով ձերբակալում իր բոլոր ընդդիմախոսներին, նրանց ծեփում պատերին, փռում ասֆալտին։ Բայց եթե նույնիսկ ընդդիմադիրները բանտերում են, միևնույն է նրա աչքին ամենուր և ամեն ոք դավադրություններ ու դավադիրներ են։ Նա սիրում է իր սուպերվարչապետական իշխանությունը, սիրում է վայելել այդ իշխանության բարիքները։ Նա սիրում է ուտել և խմել։ Բայց անգամ իշխանության հասնելուց 3 տարի անց, այդպես էլ գլխում չի կարողանում հաղթահարել աղքատությունն ու ագահությունը։ Նա երկրի գանձարանից միլիոնավոր դոլարներ է ծախսում իր իշխանության գեղեցիկ փաթեթավորման վրա՝ շքեղ զրահապատ մեքենաներ, վերանորոգված կառավարական ամառանոցներ, զինված դիմակավորված թիկնապահներ և այլն։

Բայց երկրում գործերը լավ չեն, չնայած որ դա նրան քիչ է հետաքրքրում։ Տնտեսությունը կոլապսի մեջ է, կառավարման համակարգում քաոս է ու անիշխանություն։ Ոչ մի պետական մարմին արդյունքին միտված չի աշխատում, բանակը, դատական համակարգը նրա հարձակումներից կաթվածահար վիճակում են։ Բայց նա շարունակում է պնդել, որ ամեն ինչ հանուն ժողովրդի է, ժողովրդի ցանկությամբ և պատվերով։ Սիրում է անընդմեջ շեշտել, որ ժողովուրդն իր հետ է, բայց ի սկզբանե մենակ է եղել։ Նրա կողքին առհասարակ ընկերներ չկան։ Նա չունի ընկերներ, քանի որ ասում են, թե տեսակով վախկոտ մարդն ընկեր չի ունենում։ Իսկ ով կա՝ նրա ընկերները չեն, այլ պաշտոնյաներ են ընդամենը։ Նա, առանց վարանելու «մատաղ կանի» իրենից հետո շարված զրոներին, քանի որ սիրում է միշտ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա։ Ինչ խոսք՝ նա հեռանալու է հետևից թողնելով պատերազմում պարտված, աղքատ, ավերված տնտեսությամբ հազիվ գոյատևող երկիր, որի գոյությունն անգամ այսօր վտանգի տակ է դրված։ Ու այն նույն ամբոխը, որը հրապարակներում, փողոցներում, նույնիսկ Եռաբլուրում վանկարկում էր նրա անունը, հագնում էր նրա անունով շորեր, խմում նրա պատկերով օղի, նրանց է փնտրելու՝ պատասխան ուզելու կորսված հայրենիքի տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների ու անհետ կորածների համար, մարդկանց հույսերն ու հույզերը խորտակելու համար։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
Ամենադիտված