ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ժողովրդական նկարիչի ցուցահանդեսն է բացվել Հայկական թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ

news.rambler.ru-ն գրում է, որ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Վալերի Պոլոտնովի «Հայաստան. Ռուսաստան. սիրով ...» անվանմամբ ցուցահանդեսն է բացվել Մոսկվայի Հայկական թանգարանում: Ցուցահանդեսին ներկայացված են գեղատեսիլ բնապատկերներ, որոնք նկարիչը նկարել է դեռ 2020 թվականին Հայաստան կատարած իր առաջին ճանապարհորդությունից վերադառնալուց հետո: Մշակութային հաստատության կայքից կարելի է տեղեկանալ, որ Վալերի Պոլոտնովի աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրվում Մոսկվայի Հայկական թանգարանում: Ցուցահանդեսում այցելուները կտեսնեն նաև Ռուսաստանի գետերը, դաշտերը, տաճարները և փայտե տները պատկերող բնանկարներ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 30-ը: Այնտեղ կարելի է հաճախել հետևյալ հասցեով. Խաղաղության մայրուղի, տուն 33, մասնաշենք 1: Մուտքը անվճար է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելիս:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular