ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին. պարզաբանում է նրա խոսնակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ. Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ։ Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը: Հիշեցնենք, որ դեռևս մարտի 16-ին 1or.am կայքը «Նիկոլ Փաշինյանը սկսել է գրել նախընտրական ցուցակը. «մարտի» են գնալու օլիգարխները» վերտառությամբ հոդվածում տեղեկացրել էր, որ կայքի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ սկսել է արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակը կազմել։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլը որոշել է ցուցակում հիմնականում ներառել իրեն մերձավոր օլիգարխների, կրիմինալ տարրերի, որոնք ի տարբերություն բազմաթիվ անհայտ ու անզոր պատգամավորների, կարող են հսկայական ֆինանսական միջոցներով և հայտնի գործիքներով ձայներ ապահովել։ Մասնավորապես՝ Կենտրոն համայնքում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Խաչատուր Սուքիասյանը (Գռզո), իսկ Արաբկիր վարչական շրջանում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը։ Վերջիններս կլինեն նաև համամասնական ցուցակի անցողիկ տեղերում։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ըստ ամենայնի, չի հրաժարվի ռեյտինգային ընտրակարգից, քանի որ կարծում է, թե ռեյտինգային թեկնածուները հնարավորն ու անհնարինը կանեն ձայներ ապահովելու համար։ Հարկ է նկատել, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը, թե՛ Գուրգեն Արսենյանն այս իշխանությունից շատ բան են ստացել, հետևաբար նաև շատ բան ունեն կորցնելու։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը նրանց քարտ-բլանշ է տալու ընտրական գործընթացն իրենց ուսերին տանելու համար՝ թե՛ ֆինանսական, և թե՛ մարդկային ռեսուրսների օգտագործման միջոցով:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular