ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր դեպքում ընտրություններում կպարտվի իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները մի քանի առանձնահատկություն ունեն: Դրանցից մեկը հետևյալն է՝ երբևէ Հայաստանի պատմության մեջ ընդդիմությունն այսքան բազմաշերտ և ինստիտուցիոնալ առումով կայացած չի եղել: Ասելիքս այն է, որ ընտրական տեղամասերում Բարգավաճ Հայաստանը և Լուսավոր Հայաստանը երկուական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավասություն ունեն, բացի այդ՝ վստահված անձինք կարող են նշանակել դիցուք Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը, Հայրենիքը, և բոլոր այն ուժերը, որոնք կմասնակցեն ընտրություններին:

Թվարկածներից ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն որպես արտախորհրդարանական ուժեր, ամենակայացած ու ամենազանգվածայինն են, հետևաբար ողջ հանրապետության բոլոր 2000 տեղամասերում խնդիր չեն ունենալու վստահված անձինք գործուղելու: Նշանակում է՝ այն թեզը, որ իշխանությունները կկեղծեն ընտրությունները, գոնե տեղամասերի մակարդակով անհնար է դառնում: Նույն տեղամասում, եթե ներկա գտնվեն առնվազն 7-8 ընդդիմադիր կուսակցություններ ներկայացնող վստահված անձինք ու հանձնաժողովի անդամներ, ու այդ պարագայում իշխանությունը կարողանա ընտրական տեղամասում թվանկարչություն իրականացնել, ապա ընդդիմության մասնակցությունը ընտրություններին անիմաստ է դառնում այն իմաստով, որ եթե մի տեղամաս ի վիճակի չեն պահելու, ապա ինչպե՞ս են պատկերացնում իշխանության փոփոխությունը: Կարծում եմ տեղամասային մակարդակում ընդդիմությունն իր խնդիրը մաքսիմում կլուծի:

Հաջորդ խնդիրը, որն ամենակարևորն է, կայանում է հետևյալում: Նիկոլ Փաշինյանը սկսել է ակտիվորեն տարածել իր հերթական ստերի ու կեղծիքների չափաբաժինը: Նա վստահ է, որ ինչպես 2018թ.-ին, այնպես էլ այսօր, այդ ստերը կուտվեն հասարակության ինչ-որ մի հատվածի կողմից և մարդիկ նորից կքվեարկեն իր օգտին: Ինչ-որ առումով նրա հաշվարկները ճիշտ են, քանի որ, իսկապես, կա հասարակության մի շերտ, որը դեռ հավատում է Նիկոլին:

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Պետք է Նիկոլ Փաշինյանի արտաբերած ցանկացած ստին հակադրի ճշմարտությունը: Ընդդիմությունը քարոզչական մակարդակում եթե պարտվեց Նիկոլին, ապա ընտրությունների վերջնահաշվարկում անպայմանորեն կպարտվի: Ընտրությունների հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ լիարժեքորեն չարաշահել վարչական ռեսուրսը: Ակնհայտ է, որ բանակը նրա վերահսկողության տակ չէ, իսկ պետական ապարատի տասնյակ հազարավոր աշխատակիցներ մի կերպ են հանդուրժում Նիկոլին և նրա իշխանությանը:

Մարդիկ, եթե նույնիսկ ստիպված մասնակցում են այս կամ այն հավաքին, դա չի նշանակում, որ անպայմանորեն քվեարկելու են իշխանության օգտին: Հետևաբար ընդդիմության նպատակը պետք է լինի նաև այս մարդկանց ընտրություններում ազատ քվեարկելու հնարավորության ապահովումը: Եզրակացությունը մեկն է՝ առաջիկա ընտրությունները կարող են եզակի լինել պատմության մեջ այն առումով, որ առկա են բոլոր նախադրյալները, որ գործող իշխանությունը ընտրություններում պարտվում է:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular