ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցը մեկն է՝ մնում է Նիկո՞լը, թե՞ Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախորդ իշխանություններին շատ հարցերում կարող ենք մեղադրել։ Դա փաստ է։ Բայց 2 հարցում անհնար է մեղադրել՝

1. Թրքասիրության՝ դրա հետևանքներով և 2. Համատարած խայտառակ անգործության։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմա Հայաստանում քարոզում է թրքասիրություն, քիրվայություն։ Մինչ պատերազմն էլ դա կար, պարզապես այն ժամանակ բովանդակությունը մի փոքր այլ էր։ Հիմա ի՞նչ են ասում այս մարդիկ։ Ասում են դե լավ ինչ եղել է՝ անցած լինի, եկեք սահմանները բացենք առևտուր անենք։ Նույն օրը Ալիևն ասում է, որ գերիներին չի տալու, քանի որ նրանք գերի չեն, այլ ռազմական հանցագործներ։ Այս մարդիկ ոչ իրենց հայրենիքն են սիրում, ոչ իրենց հայրենակիցներին են սիրում, ոչ ազգային արժանապատվություն ունեն, և ինչպես ժողովուրդն է ասում «ոչ խելք ունեն, ոչ մեղք»։ Նիկոլի՝ իշխանության մնալու հարցում ամենամեծ շահագրգռվածությունը ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։

Պատկերացնելն անգամ սարսեփելի է, թե ոնց են իրենց ճղում թուրք օգտատերերը Հայաստանում քաղաքական զարգացումներին զուգահեռ։ Ձեռքները ճար լինի, կգան ողջ հայ ազգին գերի կվերցնեն, միայն թե Նիկոլը մնա վարչապետ։ Նիկոլն ու «ուսապարկերն» էլ պարտք չեն մնում իրենց «կիրթ ու կառուցողական բարեկամներին» ու հնարավոր ամեն բան առանց աչք թարթելու զիջում են։ Թրքասիրությունից զատ, այս իշխանությունը ոչինչ չի անում։ Նկատե՞լ եք, ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքական օրակարգ չունի մեր երկիրը, Նիկոլն ամբողջ օրը զբաղված է ինչ որ օրենքներ փոխելով, որոնք խանգարում են իր իշխանության ամրապնդմանը: Դա է, ուրիշ ոչինչ չի արվում։

Տնտեսությունը հոգեվարքի մեջ է, դատաիրավական համակարգը գրեթե պարալիզացված, կապն արտաքին աշխարհի հետ զրոյական մակարդակի։ Նիկոլի կառավարությունը չի աշխատում, ընդ որում, չի աշխատում իր ձևավորման հենց առաջին օրից, որովհետև այս մարդիկ իշխանության եկան այլ օրակարգով։ Ողբերգությունն այն է, որ հայ ժողովուրդը հանդուրժեց ու կուլ տվեց այն, ինչ արեց Նիկոլը։ Դա է պատճառը, որ Նիկոլենք հիմա ընտրություն են կազմակերպում քիչ չէ, մի հատ էլ աջ ու ձախ հայտարարում, որ հաղթելու են այդ ընտրություններում։ Նիկոլի հաղթանակը դա Հայաստանի վերջնական պարտությունն է։ Հիմա դա արդեն ապացուցելու կարիք չկա։ Հայ ժողովուրդը արտահերթ ընտրություններում մի հարցի պետք է պատասխանի Նիկո՞լ, թե՞ Հայաստան...ու վերջ։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular