Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր, Երջանկության համաշխարհային օր, Ճնճղուկների համաշխարհային օր, Թունիս՝ Անկախության օր, Պարսիկներ, գիլանցիներ, քրդեր, զրադաշտականներ և Իրանի ազդեցության տակ գտնվող երկրներ՝ Նովրուզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1784 – վախճանվել է բանաստեղծ և կոմպոզիտոր Պետրոս Ղափանցին։

1857- ծնվել է գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող Շերամը։

1887 - ծնվել է հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ, Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին։

1918 - ծնվել է 20-րդ դարի գեղանկարիչ, հայ արվեստի դասական Հրանտ Ստեփանյանը։

1921 - զոհերից խուսափելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի ռազմական խորհրդի անդամ Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեին։

- Թիֆլիսից Երևան է ժամանել բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

- ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Սաղաթել Հարությունյանը։

1956 - վախճանվել է նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից Մախլուտոն (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ)։

1962 - ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Կարինե Աշուղյանը։

1972 - Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր hայկական հեռագրական գործակալությունը վերակազմավորվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:

1988 — Լեռնային Ղարաբաղի շրջկոմը մարզը Հայաստանին միացնելու որոշում է ընդունել։

1992 - Կիևում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը։

1993 - Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ` Հայաստանին հատկացված մարդասիրական օգնությունը՝ 14 տոննա դեղորայք, հասել է Երևան։

2003 - Կառավարության որոշմամբ` 40 միլիոն դոլար կազմող միջուկային վառելիքի պարտքը ռուսաստանյան մատակարարին մարելու նպատակով ռուսաստանյան «ՌԱՈ-Նորդիգս» ընկերությանն է հանձնվել 25 միլիոն դոլար գնահատված «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը:

2008 - կառավարությունում քաղաքական չորս ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր:

2015 - Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները ազդարարել են Հայաստանը շրջանցող ևս մեկ էներգետիկ ծրագրի` Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի շինարարության մեկնարկը:

2018 - «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ․ա․ 44 — Գայ Հուլիոս Կեսարի հանդիսավոր թաղման ժամանակ կոնսուլ Մարկ Անտոնիոսը հռոմի ժողովրդին հայտնել է Կեսարի կտակը, ըստ որի՝ Կեսարը իր բարեկամ Գայ Օկտավիային որդեգրել է և հայտարարել իր ժառանգորդ։

մ․թ․ա․ 43 — ծնվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլի Օվիդի Նազոնը։

59 — վախճանվել է Հռոմի կայսր Կլավդիոսի կին և Ներոնի մայր Ագրիպինա Կրտսերը։

321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը։

1639 — ծնվել է Զապորոժեի բանակի հետման Իվան Մազեպան։

1684 - վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա Իսահակ Նյուտոնը։

1725 – ծնվել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 1-ինը։

1792 — Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունել է մահապատիժների ժամանակ գիլյոտինա օգտագործելու որոշում։

1815 - Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձել է Փարիզ և սկսվել է նրա գահակալության «հարյուր օրը»։

1828 - ծնվել է նորվեգիացի դրամատուրգ, հրապարակախոս Հենրիկ Իբսենը։

1854 — ԱՄՆ-ում հիմնադրվել է Հանրապետական կուսակցությունը։

1915 — ծնվել է ռուս վիրտուոզ- դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը։

1921- ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում առաջին անգամ պատվերով արտադրվել է մուլտֆիլմ։

1933 - ծնվել է ռուս երկրաբան և բանաստեղծ Ալեքսանդր Գորոդնիցկին։

1956 - Թունիսը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1990 - վախճանվել է ռուս աշխարհահռչակ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինը։

1991 - երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, զոհվել է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից), որդու հիշատակին Կլեպտոնը գրել է «Tears in Heaven» հայտնի երգը։

1993 - վախճանվել գերմանա-ամերիկյան ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Պոլիկարպ Կաշը։

1995 — սինկրիստական ծայրահեղական «Աում Սենրիկյո» աղանդը Տոկիոյի մետրոյում իրականացրել է զարին թունավոր գազի գրոհ, որի արդյունքում զոհվել է 13 և վնասվածքներ են ստացել մոտ 6 000 մարդ։

2002 — սպանվել է արաբ վարձկան, Չեչնիայում իսլամական պետություն ստեղծելու ջագատող Խոտտաբը։

2003 — սկսվել է կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք։

2015 — Հյուսիսային կիսագնդում տեղի է ունեցել արևի լրիվ խավարում։

2019 — Ղազախստանում նախագահի պարտականությունները ստանձնել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խասչիկյանը

www.1or.am 

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունը
Ամենադիտված