Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թավշյա բռնությունները հաճախակի են դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը, երբ հրապարակում գոռգոռում էր, բա թե վերջ թավիշին, վերջ թավիշին, վերջ թավիշին, ըստ երևույթին նա հանրությանն ասում էր, որ այլևս ով հանգիստ չնստի տեղը, ապա իր նախարարներն ու պատգամավորները նրան օրը ցերեկով, հանրային որևէ վայրում կծեծեն: Հետևաբար ինչպե՞ս հասկանալ այն միջադեպը, որը տեղի ունեցավ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև: Տեսագրությունը դիտելիս պարզ է դառնում, որ աշխատանքային ժամին նախարարը գտնվում էր սրճարանում, նրան մոտեցել է լրագրողը և հարցրել, թե ի՞նչ գործ ունի նախարարն այդտեղ, որին ի պատասխան նախարարը հարձակվում է լրագրողի վրա:

Նախ, հանրությանն, իսկապես, հետաքրքիր է, թե իր մուծած հարկերով միլիոններով աշխատավարձ ու պարգևավճար ստացող նախարարն ինչո՞ւ իր աշխատասենյակում չի աշխատում, կամ, դիցուք, նախարարության ենթակա որևէ մարմին չի այցելում խնդիրներին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար:

Եվ երկրորդ՝ լրագրողը իրավունք ունի մոտենալ ցանկացած պետական պաշտոնյայի ու հարցեր տալ, անկախ նրանից այդ հարցերը դուր գալիս են նրան, թե ոչ: Բայց դե մեր թավշյա, նորօրյա որոշ անբան պաշտոնյաներից շատ շատերին դա դուր չի գալիս և նրանք հարձակվում են լրագրողների վրա: Նույնը հաճախ անում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ինչևէ:

Հիմա շատ կարևոր հարց կա՝ պատժվելո՞ւ է Հակոբ Արշակյանն իր այդ պահվածքի համար: Ցանկացած այլ երկրում նախարարը կամ պատգամավորը 5 րոպե հետո հրաժարական կտար: Բայց Հայաստանում դա չի լինի, քանի որ իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, քանի որ Փաշինյանը նույնիսկ իր արարքների համար պատասխանատվություն չի կրում, ինչո՞ւ դա պետք է անի նրա մերձավոր պաշտոնյան: Պարզ է չէ՞, որ այս միջադեպը նույնպես ջրվելու է, ինչպես, օրինակ, Ալեն Սիմոնյանի հետ կապված դեպքը, երբ Ալենը հարվածում է Արթուր Դանիելյանին, բայց Արթուրի վրա են քրեական գործ հարուցում: Կամ երբ հեղափոխության պահապաններ անվանումը կրող ինչ-որ անհասկանալի երիտասարդներ սպառնում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխել... ու ի՞նչ, ոչինչ:

Չենք զարմանա, որ նույնը տեղի ունենա Փայլակ Ֆահրադյանի դեպքում, Արշակյանին պատասխանատվության կանչելու փոխարեն, Փայլակին մեղադրեն ինչ-որ հանցանքի մեջ: Հայաստանը թևակոխել է տոտալ անպատժելիության ժամանակաշրջան, որտեղ կպատժվի ցանկացածը, բացի իշխանության ներկայացուցչից կամ մերձավոր շրջապատից ինչ-որ մեկը: Նիկոլ Փաշինյանը սույնով ստեղծում է համատարած վախի մթնոլորտ, որպեսզի որևէ մեկը հանկարծ, ինչպես Արարատ Միրզոյանն էր ասում, չշշկռվի: Այս տարիների ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է բռնատիրության, սակայն նա սխալ հաշվարկներ է իրականացրել: Հայաստանում երբեք բռնատիրական կարգեր չեն եղել, ապագայում չեն էլ լինի, նախ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի լինի:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Ամենադիտված