ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հասկացել է, թե ում շուրթերով էր խոսում Տեր-Պետրոսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականը և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մոտ խուճապ է առաջացրել։ Ըստ էության, առաջին նախագահի հայտարարությունը իշխանության համար անակնկալ է եղել։ Բայց Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Տեր-Պետրոսյանի առաջարկն արտահայտում է ոչ միայն իր, այլև աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների մոտեցումը իր հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը նաև հասկացել է, որ այդ առաջարկն արվում է Տեր-Պետրոսյանի շուրթերով՝ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի՝ շատ հարցերում փոխըմբռնումը, ինչպես նաև առաջին նախագահի կողմից շատ հաճախ Փաշինյանին պաշտպանության տակ վերցնելու փաստը։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հրահանգեց հայհոյախառն ձևակերպումներով հարձակվել Տեր-Պետրոսյանի վրա։

Ինչ վերաբերում է վարչապետի պարտականությունները անկուսակցական փոխվարչապետի վրա դնելու Տեր-Պետրոսյանի առաջարկին, ապա սա ևս պատահական չէ, քանի որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունելի կերպար է ռուսական կողմի համար, ինքն է բազմաթիվ ուղղություններով համակարգում հայ-ռուսական հարաբերությունները:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular