Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բա իշխանություն էիք, անեիք. անում էիք, դրա համար գնացի՞ք. Վ. Բաղդասարյանը Լ.Զուրաբյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի վերջին օրն է, եւ խորհրդարանում պահպանվում են երեկվա սկանդալային մթնոլորտի շորշոփները: Հիշեցնենք, որ երեկ վիճաբանություն տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի ու Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջեւ:

Այսօր դեռեւս ոչ մի սկանդալ չի գրանցվել, սակայն պատգամավորները առանձնահատուկ ակտիվ են, ակնհայտորեն` երեկվա ազդեցության տակ:

Քիչ առաջ ավարտվեց ՏՄՊՊՀ գործունեության 2016 թվականի ծրագրի քննարկումը: Քննարկման ընթացքում, երբ ելույթ ունենալու հերթը ՀԱԿ խմբակցություն ղեկավար Լեւոն Զուրաբյանինն էր, նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը ապօրինաբար մենաշնորհներ է տվել լայն սպառման այնպիսի ապրանքների, ինչպիսն են, ալյուրը, շաքարը, բենզինը, հեղուկ վառելիքը, բուասական յուղը, կարագը, խոզի միսը եւ այլն:

«Սա գիտեն Հայաստանում բոլորը, որովհետեւ հազարավոր մարդիկ փորձել են զբաղվել այս ապրանքների ներկրման բիզնեսով եւ բախվել են մենաշնորհային տեռորի հետ»,- ասաց Զուրաբյանը: Ըստ նրա, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որ կոչված է պայքարել մենաշնորհների դեմ, ժամանակն է վերանվանելու Մենաշնորհների պաշտպանության հանձնաժողով:

«Այս մարմինը, որ մաս է կազմում այս իշխանության ռեժիմի, ստեղծված է մենաշնորհերի դեմ պայքարելու համար, եւ փոխանակ պայքար տանի մենաշնորհների դեմ, ստանձնել է նրանց փաստաբանի դերը: Եթե հանձնաժողովը հավատարիմ մնար իր առաքելությանը, ոչ թե կխոսեր համաշխարհային կազմակերպությունների ռեյտինգներում Հայաստանի բարձրացած մի քանի կետերի մասին, այլ կբացահայտներ շուկաների գերկենտրոնացումը, որի պատճառով բնակչությունը ճկռում է ահավոր բարձր գների տակ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Նա նաեւ հայտարարեց, որ ըստ շատ լուրջ տնտեսագետների վերլուծությունների, Հայաստանում այնպիսի ապրանքատեսակներ, ինչպես խոզի, տավարի միսը, սուրճը, շաքարավազը, յուղը, 100-ից 250 տոկոսով ավելի բարձր գնով են վաճառվում բնակչության վրա, քան ներկրման գինն է: Այնինչ՝ ՏՄՊՊՀ-ն այս առիթով որեւէ հոդաբաշխ բացատրություն մինչ այժմ չի տվել:

Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ բենզինի շուկայում ստեղծված իրավիճակի մասին: ՏՄՊՊՀ ծրագրի քննարկման ժամանակ, որ սկսվել էր դեռ անցյալ քառօրյայում, Հայաստանում բենզինի գինն ու հրաեւան Վրաստանի հետ դրա համեմատությունը հիմական խնդիրն էին, որ բարձրացվեցին տարբեր պատգամավորների կողմից:

Այսօր էլ ՀԱԿ ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձավ դրան, հայտարարելով, որ խորհրդարանում հարցերի ճնշման տակ Արտակ Շաբոյանը բացահայտեց, որ բենզինի շուկայում վերջին տարիներին գերկենտրոնացում է տեղի ունեցել:

Բանն այն է, որ Շաբոյանը բացատրելու համար, որ այդ շուկայում մախինացիաներ չկան եւ ամեն ինչ նորմալ է, հայտարարել էր, որ ներկայում բենզինի ներկրմամբ են զբաղվում երեք ընկերություն՝ «Լուկօյլը», «Ռոսնեֆտը» եւ մի բուլղարական ընկերություն:

«Բենզինի շուկայում գերկենտրոնացում է տեղի ունեցել վերջին 5 տարվա մեջ 5-6 ընկերությունների փոխարեն, այսօր ներկրում է 3 ընկերություն, սակայն բոլորն էլ գիտեն, որ բենզինի ներկրումը կենտրոնացել է մեկ ձեռքում. «Ռոսնեֆտ» ընկերությունը աննշան բացառությունով միակ ներկրողն է»,- ասաց Զուրաբյանը: Վերջինս նաեւ ասաց, որ հաշվարկներ անելու համար իրենք ոչ մի կերպ չեն կարողանում պետական մարմիններից ստանալ մի շատ կարեւոր թիվ, թե ինչ մաքսային արժեքով է բենզինը ներկրվում Հայաստան: Այս թիվը, ըստ Զուրաբյանի, պահպանվում է որպես կարեւորագույն պետական գաղտնիք. մոտավորապես այնպես, ինչպես ընտրողների ստորագրված մատյանները: Եւ այնուամենայնիվ, հաշվարկն արվել է, եւ ըստ այդմ, բենզինի գինը ՀՀ-ում 310 դրամ պետք է լիներ:

«Հարց է ծագում` ինչո՞ւ է այն 380 կամ 370 դրամ: Ամեն ինչ պարզ է, խոսքը գնում է մի մենաշնորհի մասին, որն անձամբ կառավարվում է Սերժ Սարգսյանի կողմից»,- հայտարարեց Զուրաբյանը: Նա հայտարարարեց, որ եթե առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ը անցնի, օրենդրական ճանապարհով երկրում կվերացնի մենաշնորհները, որ խեղդում են տնտեսության զարգացումը: Նախորդ քառօրյայում Զուրաբյանն ասել էր, որ եթե ՀԱԿ-ը անցնի, 30 տոկոսով կնվազեցնի բենզինի գինը:

Լեւոն Զորաբյանից հետո ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես հասկանում եմ մենաշնորհը պոպուլիստական լավ թեմա է, որը կարելի է շահարկել, առավելեւս, երբ որ նախընտրական կրքերը զարգանում են. եւ ընտրությունները մոտենում են»,- իր ելույթն այսպես սկսեց նա, ապա անդրադարձավ ՏՄՊՊ հանձնաժողովի լիազորություններին ու հնարավորություններին: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, այս հանձնաժողովը նույնիսկ ավելին է անում, քան կարող է, հաշվի առնելով իր հնարավորությունները, եւ եթե խորհրդարանը նրանից ավելի մեծ ակնկալիքներ ունի, ապա պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ հանձնաժողովին օրենքով ավելի լայն լիազորություններ տա:

Բաղդասարյանը պատասխանեց նաեւ Զուրաբյանի նախընտրական հայտարարությանը: «Ասում եք՝ գանք կանենք, դուք էիք, անեիք այդ ամեն ինչը, բա անում էինք, դրա համար գնացի՞ք: Հիմա մենք անում ենք, եկել եք, մատ եք թափ տալիս: Այստեղ արվում է այն, ինչ հնարավոր է»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Եզրափակիչ ելույթ ունեցավ նաեւ Արտակ Շաբոյանը, ով ասաց, որ շատ կցանկանար բոլոր խնդիրների մասին խոսել, հարցերին առանձին-առանձին անդրադառնալ, սակայն ժամանակը դա թույլ չի տալիս: Շաբոյանը խոստացավ պատգամավորներին իրենց բարձրացրած բոլոր հարցերի մասին գրավոր պատասխաններ ուղարկել:

«Քննադատությունը անհիմն եմ համարում, մեր կառույցը չի կարող պատասխանատու լինել եւ զբաղվել մրցակցության բոլոր խնդիրներով, դրանց արդյունավետ լուծմանը կարող ենք հասնել բոլոր պետական մարմինների համատեղ աշխատանքով»,-հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը:

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները
Ամենադիտված