Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քայքայման եզրին հասած երկիրը չի կարող նման առօրյայով երկար գոյատևել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետը կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար ոտքի է հանում հազարավոր ոստիկանների: Մի քանի հարյուր մետր շառավղով ոստիկանական պատի միջով ապահովվում է Նիկոլ Փաշինյանի հարյուր մետր քայլելու հնարավորությունը: Արձանագրենք, որ սա նախադեպը չունեցող երևույթ է, որ երկրի ղեկավարը մի քանի հարյուր մետր տեղաշարժվելու համար ոտքի է հանում հարյուրավոր ոստիկանների: Հասկանալի չէ, թե այսպես ինչքան կարող է պաշտոնավարել վարչապետը, բայց որ երկար չի կարող՝ դա փաստ է: Ստեղծված իրավիճակն առաջացել է արցախյան պատերազմի ելքով պայմանավորված: Մարդիկ Նիկոլ Փաշինյանին են համարում հիմնական պատասխանատուն և մեղավոր հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների համար: Նիկոլ Փաշինյանի համար լավագույն ելքը կլիներ հրաժարական ներկայացնելը, իսկ վատագույն դեպքում արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Նա ոչ այն է անում, ոչ մյուսը:

Սկզբում իմիտացիա ստեղծեց, թե քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, բայց հետո փոշմանեց և հայտարարեց, որ նոր ընտրությունների հանրային պահանջ չկա: Այն, որ նման դեպքերում ընտրությունները քաղաքական լարվածությունը թոթափելու հիմնական միջոցն էր, դա փաստ է, բայց Նիկոլ Փաշինյանը գնում է լարվածության ավելի մեծացման ճանապարհով: Այդուհանդերձ, արձանագրենք, որ օր-օրի ավելի մեծ թափ հավաքող հանրային ընդվզումները աննոմալ իրավիճակ են ստեղծել Երևանի փոքր կենտրոնում: Ամենուր ոստիկանական ուժեր են, որոնք ապահովում են Վարչապետի անվտանգությունը:

Մի այլ խնդիր է արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է քարոզարշավ անելու: Ինչ է ամեն մարզ գնալուց հազարավոր ոստիկաննե՞ր է հետը տանելու, ինչպե՞ս է դա հնարավոր: Միգուցե տանի, բայց տեսարանն ինքնին արդեն հակաքաղաքական է, մարդկանց ջղայնացնող: Մի քանի նման հանդիպումներ և Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ գահավիժած վարկանիշից ոչինչ չի մնա: Ամեն դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հրամայական պահանջ է դառնում: Դա նախ և առաջ պետք է մեր երկրին ու ժողովրդին: Հայաստանի զարգացումը կամ առաջընթացը հիմա ուղղակի արգելակված է, կանգնած է: Նիկոլ Փաշինյանը սա պիտի գիտակցի և ոչ միայն գիտակցի: Պատերազմում պարտված, քայքայման եզրին հասած երկիրը չի կարող նման առօրյայով երկար գոյատևել:

Անի Դանիելյան

www.1or.am 

Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Կյանքից հեռացել է Սիլվա ՄեքինյանըԿրեմլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի զրույցի մասին Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու «խաղաղության» համաձայնագիրը, ասելու բան չունե՞ն․ Տիգրան Աբրահամյան Զախարովան պատասխանել է Զելենսկու այն խոսքին՝ «Ուկրաինան աղցան չէ» Հայաստանում ձյուն է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին 9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 15 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ» Նորից անձրև է սպասվումՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են» Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում ՍահմանադրությունըԿեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ 17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» Թալինի ճանապարհին արտակարգ է․ մանրամասներՄեղրիում պաշտոնապես բացվել է Իրան - Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ) «Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրսՋուր չի լինի որոշ հասցեներում Մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհԻ՞նչ է կատարվում սահմանին․ ՀՀ ՊՆԻնչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Պատմական բարձր․ տարադրամն՝ այսօր Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ․ «Հրապարակ» Հայտնի է դերասանի մահվան պատճառըՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ» Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտեսանելի վիրուս» կբռնեն․ «Հրապարակ» Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ» Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ» ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ» Քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կյանքից անժամանակ հեռացավ Արա ԴեղտրիկյանըԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան «Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի
Ամենադիտված