Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխանցի Նիկոլին, որ չի կարող կրակել ժողովրդի վրա՝ այդքան դուխ ու լեգիտիմություն չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր երեք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք առաջացրել են հանրության զայրույթը։

Նախ Աբու-Դաբիում Հայաստանը փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին։ Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կորպորացիաներն ու երկրները։ Եվ այս ցուցահանդեսին Նիկոլի իշխանությունը ներկայանում է բուկլետներով ու ջրի շշերով՝ խայտառսկելով մեր երկիրը։

Հաջորդը. ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում, մեկնաբանելով ընդդիմության կոչը ցանկացած պահի պատրաստ լինել իշխանությունը վայրկյանական վերցնելուն ապստամբության միջոցով, հայտարարել է, որ պետությունը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին և պետական օբյեկտները: Բացի այդ նա հիշեցրել է, որ պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի: Նախ «ուսապարկերի խմբակցության»  ճանաչված ներկայացուցչին հիշեցնենք, որ Նիկոլը գրավեց Ռադիոտան շենքը ու պետությունը չկրակեց Նիկոլին ու իր ամբոխին։ Թե՞ ձեզ կարելի էր։ Լավ, կարճ կասեմ՝ Անդրանիկ Քոչարյան, հասկանում ենք, որ խոսում եք Նիկոլի բերանով, հետևաբար փոխանցեք նրան, որ չի կարող կրակել ժողովրդի վրա։ Նա այդքան դուխ ու լեգիտիմություն չունի։ Թե խի չունի, փորձառու նախկին ես, բացատրի նրան, կհասկանա երևի։

Երրորդը՝ Ավանի փոխթաղապետը գրել էր, թե սիրտը Արփինե Հովհաննիսյան է ուզում։ Իհարկե, Արփինեի ամուսինն իր բնորոշմամբ սույն նիկոլի գլխին պատասխանել է ու առանձնապես բան չկա ավելացնելու։ Ինձ խնդիրն ուրիշ տեսանկյունից է հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանին ո՞նց է հաջողվում այսպիսի եզակի էքսպոնատներ ճարել ու պաշտոնների նշանակել։ Հասկանում եք՝ այս կիսապաշտոնյաներին թվում է, թե թրաշ պահելն ու շալվար հագնելը տղամարդկության ցուցիչ է, իսկ հիմար-հիմար խոսելը պաշտոնի նշանակվելու, ավելին՝ պաշտոնին մնալու գլխավոր նախապայման։

Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական անհաջողակ է, միշտ է այդպիսին եղել, նա չի կայացել որպես լրագրող, խմբագիր, պատգամավոր, ի վերջո չկայացավ որպես վարչապետ։ Ու բնավ էլ զարմանալի չէ, որ նա պաշտոնների նշանակում է իր նման կամ իրենից վատ կադրերի։

Հ.Գ. Տարբերակ չկա՝ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա, որ Հայաստանը մնա...

Կարեն Դանիելյան

www.1or.am

Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համարՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) Երեւանում երթևեկության փոփոխություններ կլինեն. դրանք կգործեն ապրիլի 23-ից Ողբերգական դեպք. որդին հայտնաբերել է հոր դինՀռոմի պապի պաշտոնի համար վեց թեկնածու է պայքարում. NYP Գերմանիայում խոսել են Ուկրաինայի ապագայի մասին Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներումԱՄՆ-ում գնահատել են գաղտնի տվյալների արտահոսքի մասին տեղեկատվությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը Բացվել է Ֆրանցիսկոս Պապի կտակըԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Դի Կապրիոյի հուզիչ հրաժեշտը Հռոմի պապին․ «Նա փոխեց իմ աշխարհայացքը»Արեգակի բարձրացող ջերմաստիճանը ջերմոցային էֆեկտ կստեղծի Երկրի վրա. Planetary Science Սպասվում են հորդառատ անձրևներԻրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքըՀայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկովԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP Խոշոր վթար՝ Կոտայքում․ 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ ենՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Իրավիճակը լարվեց․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԱվանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերիցՊետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը «իշխանության ներքին լեգիտիմության հարցն է»Հերթական կեղծիքներն ու անհեթեթությունները Ադրբեջանի կողմից. ինչո՞ւ է Վատիկանը ներքաշվում պաշտոնական Բաքվի քարոզչական գործունեության մեջ. «Փաստ»Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Կարևոր հայտարարություն՝ Քասախի և Պռոշյանի տրանսպորտի վերաբերյալ Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը 36 ժամյա ջրանջատումներ՝ նշված հասցեներումԹղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»
Ամենադիտված