Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե այս տարի երբ է նշվելու Սուրբ Զատիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:

Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14)

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: Սուրբ Զատիկն այս տարի նշվելու է ապրիլի 4-ին:

Գևորգ Մ․-ն մահացավՈ՞վքեր կստանան ավանդի փոխհատուցում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի կարված գրպաններ Ձյունը չի նահանջի․ եղանակը մինչև փետրվարի 5-ը Երևանում 4-րդ դասարանի աշակերտի են ծեծել Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համարՓաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան Վիրուսի այս ձևը մահացու է երեխաների համարԻշխանությունը դժկամությամբ է արձագանքում ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին Փետրվարի 14-ին գազ չի լինի«Ժամանակը սպառվում է. ինչպես է զրոյացվում Հայաստանը»«Փաշինյանի օրոք Հայաստանը կարող է դադարել գոյություն ունենալ որպես պետություն» Որոշում է կայացվել Սահմանադրության փոփոխության հանրաքվե անց կացնել․ պատմության այս օրը (10 փետրվար)ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Այսօր արևի պտույտի պատճառով Երկրին կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ. ինչ է հայտնիՁյուն է տեղումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՇները հարձակվել են 10-ամյա աղջնակի վրա․ վիճակը ծանր է․ ՌԴ«Բարսելոնա»-ն 4։1 հաշվով հաղթել է «Սևիլիա»-ին Վթար․ ջուր չի լինելուՌուսների ծանր գիշերըՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ռուսական ռուբլին շարունակում է աճ գրանցել Ատամնաբույժների համաշխարհային օր. պատմության այս օրը (09 փետրվար)Թրամփն ու համաշխարհային սահմանները. ռուս քաղաքագետը փոփոխություններ է կանխատեսելՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը ռիսկեր կստեղծի Հայաստանի պետականության համար«Արբատ»–ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը. Լիբերալները փորձում են շեղել Ուկրաինային մեղքիցՏարասովը հերքել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը Ռուսաստանի մասնակցության մասին պնդումներըԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան Աբխազիայում ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո 3 պատանդ է հանձնվել Գազայի Կարմիր Խաչին Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր Քեթի գյուղում անասանակեր է այրվել Գնդակոծվել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացելԱվտոբուսի GPS սարքը թույլ է տալիս հետևել դրա տեղաշարժին․ ինչպես օգտվել14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր երաժիշտ․ նոր մանրամասներ Մահացել է հայտնի դերասանի զարմիկըՁյուն է տեղում․ ճանապարհներ են փակվելԹմրամիջnցների վաճառքը «Telegram»-ով շարունակվում էՄիշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ Ով է այսօր Հրազդանում սպանվածըՂրղըզական խաղողն է ամենաշատն արտահանվել ԵԱՏՄ երկրներ Իշխանությունը կադրային սով ունիԶինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԱմերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունըՃՏՊ Տավուշի մարզումԱղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 3 տուժածի մոտ առկա են այրվածքներ, նրանք տեղափոխվել են Երևան
Ամենադիտված