ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան սահմանները բացելու իր նախապայմաններն ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

- Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը: Հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից ևս հնչում են սահմանը բացելու վերաբերյալ հայտարարություններ, կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերություններն ինչ-որ կետից մտնեն բնականոն հուն, ու սահմանը բացվի:

— Առաջինը պետք է ասեմ, որ Թուրքիայի քաղաքականությունը լրիվ այլ է քան պատկերացնում է մեր նախարարը։ Թուրքիան Հայաստանի արջև նախապայմաններ է դնում։ Նախ` առաջինը ցեղասպանությունը չճանաչելու նախապայմանն է և Կարսի պայմանագիրը վերահաստատելու նախապայմանն է, և եթե Հայաստանը այս նախապայմանները չկատարի ապա Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ոչ մի ցանկություն չի ունենա։

- Ինչպե՞ս եք գնահատում, որ Մեդվեդևը հայտարարում է, որ Թուրքիան պետք է ներգրավված լինի Արցախյան խնդրի կարգավորման հարցում: Կարծիք կա, որ  ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շահագրգիռ կլինեն ու կոնկրետ քայլեր կձեռնարկե՞ն այս ուղղությամբ:

— Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահողներ, շահագրգռված կլինեն, որ Թուրքիան  ներգրավվի բանակցային գործընթացին` սա առաջին։ Իսկ երկրորդը` Մեդվեդևի խորհրդին ունկնդրել պետք չի, քանի որ մենք շատ լավ գիտենք Թուրքիայի բացասական վերաբերմունքը Արցախյան հարցի, Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Եվ գնալ և Թուրքիայի հետ բանակցել Արցախի հարցի վերաբերյալ կարծում եմ, որ իմաստ չունի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular