Թուրքիան սահմանները բացելու իր նախապայմաններն ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախօրեին Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիան այլևս ոչ մի պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
- Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը: Հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից ևս հնչում են սահմանը բացելու վերաբերյալ հայտարարություններ, կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերություններն ինչ-որ կետից մտնեն բնականոն հուն, ու սահմանը բացվի:
— Առաջինը պետք է ասեմ, որ Թուրքիայի քաղաքականությունը լրիվ այլ է քան պատկերացնում է մեր նախարարը։ Թուրքիան Հայաստանի արջև նախապայմաններ է դնում։ Նախ` առաջինը ցեղասպանությունը չճանաչելու նախապայմանն է և Կարսի պայմանագիրը վերահաստատելու նախապայմանն է, և եթե Հայաստանը այս նախապայմանները չկատարի ապա Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ոչ մի ցանկություն չի ունենա։
- Ինչպե՞ս եք գնահատում, որ Մեդվեդևը հայտարարում է, որ Թուրքիան պետք է ներգրավված լինի Արցախյան խնդրի կարգավորման հարցում: Կարծիք կա, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շահագրգիռ կլինեն ու կոնկրետ քայլեր կձեռնարկե՞ն այս ուղղությամբ:
— Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահողներ, շահագրգռված կլինեն, որ Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացին` սա առաջին։ Իսկ երկրորդը` Մեդվեդևի խորհրդին ունկնդրել պետք չի, քանի որ մենք շատ լավ գիտենք Թուրքիայի բացասական վերաբերմունքը Արցախյան հարցի, Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Եվ գնալ և Թուրքիայի հետ բանակցել Արցախի հարցի վերաբերյալ կարծում եմ, որ իմաստ չունի։
Սոնա Գիշյան