ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի ու Սյունիքի 39 համայնքներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կկատարվեն։ Որոշումը կառավարությունը պատրաստվում է գրավոր ընթացակարգով ընդունել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ կավելանան Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներ։ «Ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77»։

Նա նշեց, որ համաձայն սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի՝ տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց, թե ընդհանուր ռազմավարությունը պետք է լինի այնպիսին, որ անվտանգային այնպիսի միջավայր ձևավորվի ՀՀ-ի շուրջ, որ սահմանամերձ համայնք լինելն ինքնին զարգացման խոչընդոտ չնշանակի։

«Այս փուլում, հաշվի առնելով մեր անվտանգային միջավայրը կամ հետպատերազմյան ոչ լիարժեք վիճակը, որոշում ենք ընդունում, բայց մեր ռազմավարությունն այն է, որ սահմանամերձ գյուղ լինելը անվտանգային առումով զարգացման խոչընդոտ չնշանակի, դա դառնա ոչ թե թերություն, այլ լինի առավելություն»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular