ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում քաղաքագետ-ադրբեջանցին սպառնում է Հայաստանի և Իրանի դեմ ագրեսիայով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
infoteka24.ru-ն գրում է, որ Sherg.az-ին տված հարցազրույցում, Թուրքիայում բնակվող Քիրքարելի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս ադրբեջանցի Գյուլնարա Ենիսեյը նշել է «սադրանք Ղարաբաղի նկատմամբ» և ասել, որ իրենք չեն կարող չմտահոգվել, քանի որ «հայերը, որոնց էությունը իրենք գիտեն, չեն ուզում ապրել խաղաղության մեջ, այսինքն կարելի է ասել, որ հաջորդ «երկաթե բռունցք»-ը ցանկացած պահի կարող է օդ բարձրանալ»: Հետո պատասխանելով խաղաղապահների գործունեության գնահատման մասին հարցին` նա նշել է, որ «իրենք ուշադիր հետևում են զարգացումներին: Չնայած ռուսները եկել են խաղաղություն ապահովելու համար, բայց իրենք անհանգստացած են նրանց գործողություններից: Նախ ռազմական խմբեր են բերման ենթարկվել ռուսների կողմից, ապա ավելի քան 50 հազար հայեր են հաստատվել տարածաշրջանում: Բայց չկա ոչ մի ադրբեջանցի: Ինչո՞ւ։ Դա մտածելու տեղիք է տալիս ... եթե հիմա չխոսենք, ապա ապագայում ավելի լուրջ խնդիրներ կլինեն»:
 
Հարցին, թե ինչպես է ադրբեջանուհին գնահատում ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի կարևորությունը, վերջինս նշել է, որ «ցավալի է, որ գործընթացն ավարտվել է մի փոքր ուշ, սակայն այդ նախաձեռնությունը շատ կարևոր է, դրանից հետո ոչ Ռուսաստանը Ղարաբաղում «պոչ կխաղացնի», ոչ էլ Հայաստանը կլինի ակտիվ, նրանք ոչ միայն պետք է ապահովեն խաղաղություն, այլ նաև դեմ լինեն ապօրինի վերաբնակեցմանը, ամբողջովին զինաթափեն հայկական ուժերը, Թուրքիան առաջին անգամ է նման լուրջ քայլի դիմում Կովկասում, և իր կարծիքով, այսուհետ իրավիճակը կզարգանա հօգուտ Ադրբեջանի»: Պատասխանելով նոր պատերազմի սկսման մասին հարցին` Ենիսեյը նշել է, որ «...
 
Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն՝ իրենք կազատագրեն մնացած հողերը, և նույնիսկ կարող է վերջ դրվել որպես պետության Հայաստանի գոյությանը»: Անդրադառնալով պատերազմի ընթացքում Իրանի դիրքորոշմանը Ենիսեյը նշել է, որ «Իրանը միշտ աջակցել է Հայաստանին, և 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն ինչ արել է ի օգուտ դրա: Բայց կա մի նրբություն: Նրանք մոռացել են Հարավային Ադրբեջանի մասին: Նախ, այդ ընթացքում Հարավային Ադրբեջանը եղել է Ադրբեջանի թիկունքը՝ ցույցերը, ճանապարհների փակումը և այլ քայլերը վախեցրել են իշխանություններին ... պաշտոնական Թեհրանը ևս հասկացել է, որ Ադրբեջանը կհաղթի, և Իրանը գործել է հաշվի առնելով Հարավային Ադրբեջանում առկա իրավիճակը, քանի որ ցանկացած քայլ, որը նա անում է Ադրբեջանի դեմ, առաջին հերթին ի վնաս իրեն է»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular