Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական պատասխանատվության և բարոյականության ազատ անկումը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հարևան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա և՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի և պատերազմի ժամանակ անամոթաբար պարգևավճար դուրս գրած ու ստացած իշխանություն: Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության և բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրեցիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները դարձնեիք:

Դրանք ուղղեիք ԱԹՍ-երի ձեռք բերմանը: Ինչևէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով և ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետևանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Նրանք, փրփուրը բերաններին, ԱԺ միջանցքներում ստում են, երբ ասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ստում են, երբ ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ու որ իրենց վարչապետն ամենաբարձ ռեյտինգն ունի: Ու այստեղ միանգամից հիշում ես մի քանի օր առաջ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելությունը, երբ նույն մարդը Նիկոլին բարևում և գովում էր սկզբում բակում, հետո շաուրմայանոցում, հետո էլի բակում, երբ պատահական բարևող անցորդ է ձևանում ոստիկանության բաժնի՝ քաղաքացիական հագուստով պետը, այնինչ այդ պահին նա պիտի լիներ համազգեստով ու ծառայության մեջ, քանի որ այդպիսին է կարգը։

Այսպես են երևի ալենսիմոնյանները որոշել, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահաջ չկա, և որ Նիկոլի վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել։ Երևի «հակառեկորդ» պիտի ասեին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ստելը, պոռոտախոսելն ու դատարկախոսելն այս քաղաքական ուժի կրեդոն է։ Սա ևս արձանագրենք ու անցնենք առաջ: Շոուի համար մետրոյով ու հեծանիվով երկու անգամ աշխատանքի գնացած, բայց իրականում տաք «պադավատներից» չիջնող, այլևս առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց ատելությունը, արհամարհանքն ու հակակրանքն իրենց նկատմամբ չեն տեսնում, կամ ձևացնում են, թե չեն տեսնում:

Ուղղակի զարմանում ես՝ լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը։ Իհարկե, տեսնում եք, բայց հանուն մեկ օր ավելի իշխանության մնալու շարունակում եք քաղաքական բարոյականության ազատ անկումը։ Ամփոփենք։

«Իմ քայլի» ամենադուխով պատգամավորը թող դուրս գա փողոց ու պատահական անցորդին ասի, որ իրենց իշխանությունը համաճարակի ու պատերազմի ժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել որպես պարգևավճար, ասի, որ այլևս տնտեսությունը խոր թաղել է, որ պետական պարտքը դարձել է 9 միլիարդ, որ չի կարողանում ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանել, որ կազմաքանդել է բանակը, դե, Արցախի, պատերազմի արդյունքների մասին էլ չխոսենք: Ու նման բաներ ասելուց հետո հարցնի ՀՀ քաղաքացուն, թե ի՞նչ կարծիք ունի իր թիմի և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին: Ի դեպ, խորհուրդ է տրվում ՀՀ քաղաքացու հետ դիալոգի մեջ մտնել բացառապես պաշտպանիչ հանդերձանքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվենՄիավորվելն է մեր փրկությունը՝ առանց որեւէ մեկի ամբիցիայի գերարժևորման. Էդուարդ ՇարմազանովՔամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներԹուրքական TRT-ի ռուսերեն ծառայության տարածած «նյութը» ակնհայտ կեղծիք է«Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն ԲադալյանԿարելի է կանխատեսել, որ ակտիվանալու է իրավապահ մարմինների ճնշումը ԶԼՄ-ների վրա. Բորիս ՆավասարդյանԿրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետըՏնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021-ի առաջին 1000 ծառերըԱդրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում ապրիլի 12-ին. ՀՀ ՄԻՊ Ընդդիմադիր դաշտում գործող իմ գործընկեր ուժերի մեջ որևէ հակասություն այս պահին չեմ տեսնում. Արսեն Բաբայանը՝ Միքայել Մինասյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունների մասինԸնտրություններից հետո պետք է սպասել դրամի արժեզրկման ավելի խորը ալիք․ Թադևոս ԱվետիսյանԿարկուտի հետևանքով Հանրապետության որոշ շրջաններում պտղատու այգիները զգալի վնասվել են (լուսանկարներ)Թուրքիան և Ուկրաինան քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունըԱստղագուշակ․ ապրիլի 11 «Սա այսօրվա իշխանությունների բացարձակ փնթիության և անպատասխանատվության դրսևորում էր»․ Արմեն ԲաղդասարյանԻնչպես է կազմակերպվում ուսուցչի վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը․ ինչ իրավունքներ ունեն ուսուցիչներըՍկսում ենք «Մեր պարտքը» շարժումը. Վահագն ՎարագյանԵրևանը տեղյա՞կ է Արցախ-Ադրբեջան կոնտակտներից․ ի՞նչ հարցեր են քննարկվումNew York Post-ը՝ արքայազն Ֆիլիպի վերջին ցանկության մասինԽնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն ԴուլյանՉնայած Միքայել Մինասյանը տիրապետում է որոշակի ռեսուրսների՝ չեմ հավատում, որ նա կարող է երրորդ ուժ լինել․ Սուրեն ՊետրոսյանԲուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով․ Լուսինե Գրիգորյան2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ. Արշավիր ՂարամյանԵղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ նոր բնագծերում. գեներալ-մայորՍիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի նվաճեցԿայացել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի նախագահ է ընտրվել Երվանդ ԹարվերդյանըՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Արցախում Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասինՌազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա ԱլավերդյանՍտամբուլում մեկնարկել է Էրդողանի ու Զելենսկիի հանդիպումըԴեսպանը ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ Արցախի բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմանըOրենքների պահանջների չկատարումն արդեն հստակ արձանագրված է. Ռուբեն ՀայրապետյանՈրտեղի՞ց էին տեղեկացել գերիների վերադարձի մասին վարչապետի և փոխվարչապետի մամուլի խոսնակներն ու Նիկոլ Փաշինյանի մտերիմ պատգամավորը. Նաիրի ՀոխիկյանՕդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով. եղանակը Հայաստանում Վրաստանում այսօր սգո օր է Ըստ Միքայել Մինասյանի, սա է միակ ելքը ապագա ունենալու, և ես լիովին համամիտ եմ նրա հետ. Նաիրա ԿարապետյանԵրվանդ Թարվերդյանը նոր կուսակցություն է ստեղծել. այն կմասնակցի ընտրություններին ՀԷՑ-ը՝ մարտ ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի վճարումների մասին Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբԸստ ահազանգի՝ 59-ամյա տղամարդն ընկել է «Ծովինար» ջրամբարըՄահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը Ո՞ր ախտանշանների դեպքում է հարկավոր անհապաղ դիմել բժշկին Բարձրացել է կաթնամթերքի, պանրի, ձվի, շաքարի, ձկան, մսամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների գինը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Գիտնականներ. COVID-19-ի նույնիսկ մեղմ ձեւը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ Տիգրան Արզաքանցյանը վերադառնում է մեծ քաղաքականություն ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Մեղրիում ադրբեջանցիներ չկան, բայց պրոցեսի ոչ հրապարակային լինելը մտավախություններ է առաջացնում. Մեղրիի քաղաքապետԲենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են Անկանոն կրակոցներ Քասախ գյուղում. վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան Արցախից տեղեկացնում են
Ամենադիտված