ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության նայիվ «կռուտիտը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական օրակարգում կտրուկ փոփոխություն եղավ․ իշխանությունը որոշեց, որ ոչ միայն հրաժարական տալու, այլև արտահերթ ընտրություններ անելու պատճառ՝ չիք։ Ոչինչ չի եղել՝ ո՛չ հազարավոր զոհեր ու վիրավորներ, ո՛չ Հադրութի ու Շուշիի կասկածելի հանձնում, ո՛չ գերիներին վերադարձնելու անկարողություն, ո՛չ վտանգված Սյունիք ու փլուզված բանակ, ո՛չ տնտեսության անկում, ո՛չ պետական պարտքի ահռելի աճ, ո՛չ հուսահատություն ու անվստահություն ապագայի հանդեպ, ո՛չ արտագաղթի նոր ալիքի սկիզբ։ Ոչինչ։ Եվ իշխանությունը նույն վարկանիշն ունի ու լեգիտիմության նույն մակարդակը, ինչ 2018-ին էր՝ խորհրդարանն ու գործող իշխանությունն արտահայտում են հանրային տրամադրությունները, ուստի չպետք է հեռանան։ Անգամ արտահերթ ընտրությունները, որը 2 ամիս առաջ դիտվում էր որպես կոմպրոմիսային տարբերակ, որպես համաձայնություն՝ կնքված դժգոհ հանրության եւ պետության կառավարումը ձախողած ուժերի միջեւ, այլևս ժամկետանց է։

Ըստ էության, այս իշխանությունն ամեն օր մեզ նորանոր առիթներ է տալիս՝ իր ցինիզմի ու անամոթության վրա զարմանալու։ Բայց խնդիրը ոչ մեր զարմանքն է, ո՛չ էլ հանրության մտածող հատվածի օրինական պահանջը՝ իշխանությունների հրաժարականի մասին։ Խնդիրը մեր պետությունն է, որը շագրենի կաշվի նման ամեն օր ավելի ու ավելի է նվազում-սեղմվում։ Խնդիրը մեր ինքնիշխանությունն է, որի նկատմամբ ոտնձգություններն ամեն օր ավելի համարձակ են դառնում։ Խնդիրը մեր պետության ներսում կուտակվող խնդիրների քանակն ու չափերն են, որոնք ամեն օրվա դրությամբ ավելի ու ավելի դժվար լուծելի են դառնում։ Եվ խնդիրն այն է, որ այսպես շարունակվելու դեպքում մենք մի օր հասնելու ենք այն անդառնալի կետին, երբ այդ խնդիրները լուծելը դառնալու է անհնարին, որովհետև երիտասարդ ու ագահ մարդկանց մի խումբ հրաժարվեց ժամանակին հեռանալ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular