ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը պատմել է կորոնավիրուսային հիվանդության հավանական բարդությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
russian.rt.com-ը գրում է, որ կորոնավիրուսային վարակով հիվանդանալու դեպքում հնարավոր է տեսողության և լսողության խանգարում: Այդ մասին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը:
 
«Կորոնավիրուսը վնասում է օրգանիզմը շատ առումներով, սկսած արյան կողմից թթվածնի տեղափոխումից, վերջացրած արյան անոթներով և նյարդերով գրեթե բոլոր օրգաններով ... Մենք արդեն գիտենք, որ կարող է առաջանալ խլություն կամ առաջանան լսողությունը խանգարումներ, մարդը լսի կեղծ ձայներ», - մեջբերել է Ժեմչուգովին TASS- ը:
 
Նա նաև նշել է, որ տարած կորոնավիրուսային վարակի հետևանք կարող են լինել պարեստեզիաները` զգացողության խանգարումները, որը ներառում է քորի, այրման, «մրջյունների շարժման» սենսորային մաշկային կեղծ զգացողություններ: Բացի այդ, կորոնավիրուսի հիվանդությունից հետո հնարավոր է հոտի և համի կորուստ, նաև տեսողության վատթարացում: Ըստ Ժեմչուգովի` կորոնավիրուսային վարակի արդյունքում տեսողության խանգարումը ճշգրիտ հաստատելու համար անհրաժեշտ է նախապես իմանալ հիվանդի տեսողության վիճակը մինչև վարակվելը: Իմունոլոգը պարզաբանել է, որ ամենից հաճախ հանդիպվող բարդությունների շարքում բժիշկները նկատել են այն, որ հիվանդների թոքերում սպիներ են առաջանում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular