ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավոսում Պուտինի ելույթի ենթատեքստում զգացվում են ռուսական իշխանության վախերը». Անդրեյ Նեչաև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
sobesednik.ru-ն գրում է, որ տնտեսագետ Անդրեյ Նեչաևը պատմել է այն մասին, թե ինչն է վատ Դավոսի համաժողովի Վլադիմիր Պուտինի ելույթում: Ըստ նրա՝ վերջին 11 տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինն առաջին անգամ է ելույթ ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Եթե նրա ելույթը դիտարկենք արևմտյան սպառողի, քաղաքական գործչի, կամ փորձագետի տեսանկյունից, որը այնքան էլ ծանոթ չէ ռուսական խնդիրներին, ապա դա լավ ելույթ է: Պուտինը հստակորեն ուզում էր իմաստուն, բարի, կոմպրոմիսային պետական գործչի տպավորություն թողնել: Բայց, Նեչաևի կարծիքով, նրա թեզիսների հիմքում զգացվում էր Ռուսաստանի իշխանությունների վախերի մի ամբողջ շարք:
 
Նրա համար միանգամայն ակնհայտ է, որ Պուտինը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է դառնալ մերժված ու միայնակ, և որ նոր պատժամիջոցների սպառնալիքը շատ մեծ է: Հետևաբար ուղերձն է. եկեք համագործակցենք, կան ընդհանուր խնդիրներ, որոնք այսօր սրվել են ... միաբևեռ աշխարհը վատ է դրսևորել իրեն, կան մի քանի կենտրոններ, և Ռուսաստանը դրանցից մեկն է, ուստի անհրաժեշտ է առճակատումից անցնել համագործակցության և այլն: Ճիշտ է, համատեղ գործողությունների օրինակները բոլորովին էլ համոզիչ չեն եղել. օրինակ, Ռուսաստանի մասնակցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եղանակը Հայաստանում կտրուկ մերժում է առաջացրել:
 
Ելույթում դրանից հետո գալիս են հատվածներ, որտեղ նշվում են սոցիալական և տնտեսական տարբերությունների աճն ու շերտավորումը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ առանձին յուրաքանչյուր երկրում: Դժվար է չհամաձայնել դրա հետ: Բայց շատ հարցեր կան այն թվերի վերաբերյալ, որոնք Պուտինը բարձրաձայնել է Ռուսաստանի ներքինի խնդիրների մասին խոսելիս։
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular