ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 9

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Հաջողության հասնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք համառ կլինեք և սկսածը կիսատ չեք թողնի: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնց աջակցության շնորհիվ ձեզ կհաջողվի կյանքի կոչել համարձակ ծրագրերը: Դուք դուր կգաք այն մարդկանց, որոնք ունակ են ըստ արժանվույն գնահատել ուրիշների տաղանդները: Հնարավորություն կունենաք ընկերանալ մեկի հետ, ով վաղուց հետաքրքրում է ձեզ:

Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Լսեք ինտուիցիայի հուշումները, որն անսխալ կհուշի՝ ինչ արժե ասել ու անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե չշտապեք: Գործելուց առաջ պետք է գնահատել իրավիճակը, մտածել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Առաջնահերթությունները ճիշտ դրեք. դա կօգնի դիմակայել գայթակղություններին, ժամանակն էլ դատարկ բաների վրա չվատնել: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք. ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ:

Կոգեշնչեն մտերիմների հետ շփումները: Նրանք շատ հարցերում կաջակցեն ձեզ, էներգիա կհաղորդեն ու կգտնեն այն բառերը, որոնք ձեզ ուժ և ինքնավստահություն կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ: Բայց դուք շուտով կմոռանաք դրանց մասին. կուժեղանան դրական միտումները, նոր հորիզոններ կբացվեն, հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ:

Նույնիսկ եթե ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ կգործեք, կշռադատված որոշումներ կընդունեք: Արժե ուշադիր դիտել շրջապատողներին: Ամենայն հավանականությամբ, ինտուիցիան կհուշի ձեզ, թե ում հետ արժե ավելի մոտիկից ծանոթանալ ապագայում համագործակցելու կամ պարզապես ընկերանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հազիվ թե գործերում գլխապտույտ հաջողությունների հասնեք, բայց բոլոր շտապ գործերը ժամանակին ավարտին կհասցնեք, հրաշալի ժամանակ կանցկացնեք, կկարողանաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հնարավորություն կունենաք զրուցել ձեզ հետաքրքրող բաների մասին: Շրջապատողները կգնահատեն ձեր կրթվածությունը, շատ իրերի հանդեպ անսովոր հայացքը:

Օրվա երկրորդ կեսին լավ է ապագայի ծրագրեր կազմեք ու քննարկեք դրանք ընկերների և պարզապես հոգեհարազատ մարդկանց հետ: Հիշեք, որ հիմա աջակցությունը ձեզ ավելի մեծ օգուտ կտա, քան քննադատությունը: Այնպես որ՝ ձեր գաղափարների թույլ տեղերը մատնացույց անել սիրողներից հեռու մնացեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է: Այն հնարավորություն կտա հասնել մի քանի ամիս առաջ դրված նպատակներին կամ իրագործել շատ վաղուց մտածածը: Պատրաստ եղեք շատ աշխատել: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները, բայց ձեզանից էլ են ջանքեր պահանջվելու:

Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ հարազատներից մեկի հետ կապված հրաշալի նորություններ: Որոշ Առյուծներ կհասկանան՝ ինչպես լուծել ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք վերջին շրջանում բարդացնում էին բոլորի կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուրախ, հագեցած, անակնկալներով լի օր է: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել և մտքում հազար ու մի բան պահել: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի:

Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջերս կարոտում էիք, զրուցել նրանց հետ: Չի բացառվում՝ ստացված ինֆորմացիան ազդի ձեր ծրագրերի ու առաջնահերթությունների վրա, օրինակ՝ որոշեք զբաղվել նրանով, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Բայց դրա համար լուրջ անհանգստանալու կարիք չկա: Ինտուիցիան կհուշի, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու և չի սխալվի: Երբեմն ստիպված եք լինելու հետաձգել սեփական գործերը ուրիշների սխալներն ուղղելու, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար: Բայց դուք ամենից հրաշալի գլուխ կհանեք և երեկոյան շատ գոհ կլինեք ձեզանից:

Լավ գաղափարներ կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Հեշտ կլինի նոր ուղղությամբ առաջին քայլերն անելը: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատը չի լինի, բայց վտանգ կա՝ ինքներդ այն փչացնեք, եթե չափազանց մեծ նշանակություն տաք մանրուքներին: Չի լինի ավելի վիրավորական բան, քան ինչ-որ խնդրից կառչելն ու հետաքրքիր հնարավորությունը բաց թողնելը, մեծ հաջողություն խոստացող ծրագրի կողքով անցնելը: Արժե լսել այն մարդկանց կարծիքը, որոնք ձեզ լավ գիտեն: Նրանք չեն կարողանա խուսափել քննադատությունից, բայց դուք պիտանի խորհուրդներ կստանաք:

Հավանական են հաջող զուգադիպություններ: Չի բացառվում՝ դրանցից մեկը ձեր անձնական կյանքում դրական փոփոխությունների սկիզբ դնի կամ հուշի՝ ինչպես լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ և արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի, վճռական կլինեք, կաշխատեք ամեն րոպեն օգտավետ կիրառել, այդ իսկ պատճառով կկարողանաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Կհաջողվի ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել, և դուք ձեզ ավելի ազատ կզգաք:

Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Իրադարձությունները արագ կզարգանան, և դա ձեր սրտով կլինի: Արժե լսել ինտուիցիայի ձայնին, որն անսխալ կհուշի՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու համար: Պետք չէ բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարել. արժե դիմել համախոհներին, որոնք հուսախաբ չեն անի: Սիրելի մարդն էլ կարող է օգնություն առաջարկել: Կարող են փոխվել ընտանեկան ծրագրերը: Չի բացառվում՝ ձեր մտերիմներից մեկը գաղափարներ ունենա, որոնք կուզենաք անհապաղ իրագործել:

Հավանական են անսպասելի նվերներ: Հնարավոր են և դրամական մուտքեր նոր աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացած գումարը. շուտով կհասկանաք, թե ինչպես է լավ տնօրինել այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է աշխատանքի, ուսման և մտորումներ պահանջող ցանկացած գործի համար: Դուք ամեն ինչում կառաջնորդվեք առողջ բանականությամբ և փորձով, բոլորին չեք վստահի և պահի հույզերի չեք տրվի: Նման մոտեցման շնորհիվ սխալների հավանականությունը նվազագույն կլինի:

Օրը հարմար է գործերի մասին զրուցելու, համախոհներ փնտրելու համար: Չի բացառվում՝ ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Դուք հմայիչ կլինեք, բարեհամբույր, հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք: Շատերին դա դուր կգա, իսկ ինչ-որ մեկը առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ինտուիցիան ամեն հարցում ձեր անփոխարինելի օգնականը կդառնա: Ամեն քայլը երկար մտածելու հնարավորություն չեք ունենա, իրավիճակն արագ ու վճռական գործողություններ կպահանջի: Խորհուրդների հարցով լավ է դիմեք միայն լավ ծանոթներին, ովքեր գիտեն ձեզ ու հասկանում են, թե ինչի եք ձգտում:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Դուք ֆինանսական հարցերում հակված կլինեք թեթևամտության: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար. դրանք հազիվ թե հաջող լինեն: Փոխարենը հնարավոր են անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular