ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցինիզմից ու լկտիությունից անդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանրապես լինում է միտումնավոր հանցագործություն և անզգույշ։ Կա անփութություն և կա դիտավորյալ ձախողում։ Անզգույշ հանցանքն ու զանցանքը մի կերպ կարելի է ներել, միտումնավորը՝ ոչ։ Պարզ է, որ գործող իշխանությունների թույլ տված սխալների ու վրիպումների մեծ մասը անգրագիտությունից, անփութությունից, անփորձությունից է գալիս։ Բայց կան սխալներ, որոնք չարամիտ հանցագործություններ են, քանի որ բխում են ցինիզմից, լկտիանալուց, սեփական անսխալականության զգացումից և այն համոզմունքից, որ իրենց ամեն ինչ կարելի է։ Օրինակ, պատերազմից հետո այս շիկացած ու նյարդային օրերին, երբ մարդիկ խոշորացույցով հետևում են նրանց, ամեն ինչ նկատում, և ամեն օր կարող է համբերության բաժակը լցվել, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ մեկի մտերիմին նշանակել տնօրեն՝ դեմ գնալով կոլեկտիվի ցանկությանը և նրանց ստիպելով, որ դուրս գան փողոց։

Քանի օր է՝ հետևում ենք Աբովյանի թիվ 1 դպրոցի բողոքի ակցիաներին և ապշում՝ ո՞վ է Ռոմանոս Պետրոսյանը, որի համար իշխանությունը գնում է նման քայլի։ Կամ՝ իշխանությունների հանդեպ մերժումի և զայրույթի այս օրերին ինչ-որ անարժան մեկը նշանակվում է նախարար, ապա գործուղման մեկնում Իրան՝ մեզ համար կարևոր երկիր, որի պահվածքից շատ բան է կախված, այնտեղ հարբում և սկանդալի հերոս դառնում։ Եվ ամենագլխավորը՝ Փաշինյանի կինը մեկնում է Մոսկվա, ողջ հասարակությունը քայլ-քայլ հետևում է նրա վոյաժներին, համացանցը լցվում է զայրույթով ու հայհոյանքով, սակայն նա Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո ԱՄՆ է մեկնում։ Մի՞թե այս իշխանությունն իսկապես թքած ունի հանրային կարծիքի վրա և կարծում է, որ իրեն ամեն ինչ ներվելու է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular