ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոքերի քաղցկեղի 5 ախտանիշներ, որոնք հեշտությամբ անտեսվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թոքերի քաղցկեղի դեպքում սկզբում սովորաբար ոչ մի նշան չի լինում, պնդում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (National Health Service, NHS) մասնագետները: Սակայն հիվանդության զարգացմանը զուգահեռ՝ կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպես՝ հազը, դժվարացած շնչառությունը, էներգիայի նվազումը:

Սակայն կան նաեւ թոքերի քաղցկեղի մի քանի անսպասելի նշաններ, որոնք անտեղյակության պատճառով հեշտ է անտեսել:

Ստամոքսի հետ կապված խնդիրներ

Թոքերի քաղցկեղով պացիենտների մոտ 20 տոկոսը բախվում է աղեստամոքսային ախտանիշների՝ փորացավերի, սրտխառնոցի, խցանումների: Ոմանք բացարձակապես չեն ցանկանում ուտել կամ խմել:

Թիկունքի ցավեր

Թոքերի քաղցկեղի որոշ տարատեսակներ, օրինակ, այսպես կոչված, Պանկոստի ուռուցքը, կարող են տարածվել դեպի մարմնի տարբեր հատվածներ, օրինակ թիկունք: Դրա նշանն են դառնում թիկունքի, թիակի կամ ուսի անբացատրելի ցավերը:

Նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ

Թոքերի քաղցկեղով որոշ պացիենտներ բախվում են աուտոիմունային խանգարումների, ինչի պատճառով օրգանիզմի սեփական իմունային համակարգը հարձակվում է նյարդային համակարգի վրա: Սա ազդում է մկանների աշխատանքի վրա. կարելի է զգալ արտասովոր գլխապտույտ, հավասարակշռության կորուստ:

Կախված կոպ

Պանկոստի ուռուցքները կարող են ախտահարել նաեւ աչքի նյարդերը, ընդ որում՝ երբեմն դեմքի միայն մի կեսում: Հիվանդացած մարդու մոտ հանկարծ կոպը կախվում է կամ անսովոր փոքր է դառնում միայն մի աչքի բիբը:

Մատների ուռած ծայրեր

Թոքերի քաղցկեղի որոշ տեսակներ առաջացնում են հորմոնանման քիմիկատներ, որոնց ազդեցությամբ ավելորդ հեղուկը ուղղվում է դեպի վերջույթներ: Մատների ծայրերը կարող են ավելի հաստ թվալ, քան սովորաբար, իսկ եղունգները չափից ավելի փայլուն են լինում:

Մասնագետները հիշեցնում են, որ թոքերի քաղցկեղի ամենահաճախակի պատճառը ծխելն է. ավելի քան 70 տոկոս դեպքերում հիվանդության զարգացումը կապված է ծխելու հետ: Մարդկանց մեծամասնությունը, որոնց մոտ ախտորոշվում է այս քաղցկեղը, 40 տարեկանից մեծ է, իսկ նրանց գրեթե կեսը 75-ն անց է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular