ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր տարիքի մարդիկ են առավել ակտիվ տարածում կորոնավիրուսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչեւ վերջերս երեխաներն էին համարվում կորոնավիրուսի հիմնական տարածողները, սակայն այժմ գիտնականները պարզել են, որ երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ են ներկայացնում ամենամեծ վտանգը:

Medportal.ru-ի փոխանցմամբ` Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետներն օգտագործել են ԱՄՆ-ի 10 միլիոն օգտագործողների բջջային հեռախոսների տվյալներ` վարակված եւ նրանց հետ շփված մարդկանց այցելությունների վայրերին հետեւելու համար: Հետազոտողները ցանկանում էին հերքել այն տեսությունը, որ երեխաներն ու դեռահասները ավելի շատ են տարածում կորոնավիրուսը, քան մյուս տարիքային խմբերը, ուստի նրանք նաեւ վերլուծել են դեպքերի դինամիկայի փոխկապակցվածությունը դպրոցների բացման հետ:

Հավաքված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վարակի տարածման մեջ ամենաշատը ներգրավված են 20-ից 49 տարեկան մարդիկ. 100 վարակման դեպքից նրանց բաժին է ընկնում 65-ը: 2020 թվականի հոկտեմբեր ամսին հետազոտության ավարտի պահին վարակումների առավելագույն թիվը բաժին է ընկել 35-49 տարեկան տարիքային խմբին:

«Այս արդյունքները վկայում են 20-49 տարեկան մարդկանց շրջանում պատվաստումների անհրաժեշտության մասին` COVID-19 հիվանդության շարունակական ​​աճը վերահսկելու համար»,- ասել են գիտնականները:
Ըստ գիտնականների` երեխաներն ու դեռահասներն իսկապես ակտիվորեն մասնակցում են համաճարակային գործընթացին, այդ թվում` ասիմպտոմատիկ դեպքերի մեծ չափաբաժնի պատճառով, սակայն միեւնույն ժամանակ դպրոցների բացումից հետո դեպքերի դինամիկան էապես չի փոխվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular