Բժիշկ Իրինա Յարցևան հիշեցրել է կորոնավիրուսի և գրիպի ախտանշանների տարբերությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆargumenti.ru-ն գրում է, որ ալերգոլոգ և իմունոլոգ Իրինա Յարցևան հիշեցրել է գրիպից COVID-19 կորոնավիրուսային վարակի ախտանիշների տարբերությունները: Դոկտոր Յարցևայի խոսքով կորոնավիրուսն ունի «շատ տարբեր ձևեր»: Նա հիշեցրել է, որ սովորաբար գրիպով հիվանդ մարդու մարմնի ջերմաստիճանը վեց օրվա ընթացքում է լինում բարձր թվերի վրա՝ մինչև 39 աստիճան: Քովիդով հիվանդը կարող է ավելի երկար «տենդել», մինչև 10-12 օր, և դա ուժասպառ է անում նրան: Ընդ որում, դա համարվում է թեթև ձև, քանի որ հիվանդի հետազոտություններում լինում են նվազագույն փոփոխություններ, որոնք հոսպիտալացում չեն պահանջում:
Օրգանիզմը կարող է նորմալ պայքարել և պահպանել սատուրացիան, սակայն արտահայտված ինտոքսիկացիան և ջերմաստիճանային արձագանքը կարող են ավելի մեծ լինել, քան գրիպի դեպքում: Ըստ բժշկի՝ ի տարբերություն գրիպի կորոնավիրուսի դեպքում կատարային երևույթներ՝ լորձաթաղանթի բորբոքումներ և կոկորդի վնասում, քիչ է լինում: Ընդ որում, հոտառությունը կորոնավիրուսային վարակի դեպքում կորչում է ոչ բոլորի մոտ: Հազի առկայությունը կորոնավիրուսի դեպքում անկանխատեսելի է, բայց լինում է թոքերի վնասում: Իրինա Յարցևան եզրափակել է ասելով, որ ներկայումս էլ կորոնավիրուսի կլինիկական պատկերը լիովին հասկանալի չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը