ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին չորեքշաբթի՝ փետրվարի 3-ին, հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։ Այդ մասին տեղեկացնում է minval.az-ը։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական հարաբերությունները։ Կողմերը նաև ընդգծել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան։

Կողմերը նաև քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular