ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար․ կա զոհ և վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 44 կմ հատվածում՝ դեպի Սևան ուղղությամբ, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 64-ամյա Գագիկ Հարությանի վարած BMW մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 46-ամյա Ռուստամ Աբրահամյանի վարած SEAT մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ռ․Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 48-ամյա Գագիկ Կարապետյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ա․Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հ․ Աբրահամյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular