Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը մենք ենք ու Ամերիկան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի շուրջ զարգացումներ են տեղի ունենում, որոնք առնվազն մտահոգիչ են: Չեմ հիշում երբևէ դեպք, երբ մեր երկիրն այսքան իզոլացված լինի արտաքին աշխարհից: Տպավորություն է՝ բոլորը արհամարհում են Հայաստանին ու որևէ կապ ունենալ չեն ուզում մեզ հետ:
 
Նախ լուրը, որը ցնցեց երկիրը՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում դեսպան է նշանակում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Անիմաստ է քննարկել, թե Մակունցը կարող է աշխատել դեսպան, թե ոչ, կամ լավ կաշխատի, թե ոչ: Պարզ է, որ Փաշինյանը յուրային մարդ է նշանակում կարևոր մի երկրում՝ առաջնորդվելով ոչ թե Մակունցի պրոֆեսիոնալիզմով, այլ անձնական կապերով: Նման նշանակումները 2018թ-ից սկսած ամենուր են:
 
Դեսպանի անձը պետք է համաձայնեցվի ընդունող երկրի հետ, դիվանագիտական պրակտիկան այդպիսին է: Ու կրկնակի մտահոգիչն այն է, որ ԱՄՆ կառավարությունը կարծես թե համաձայն է այդ թեկնածությանը: Կարելի է պատկերացնել հայ-ամերիկյան հետագա հարաբերությունների ամերիկյան կողմի տեսլականը նաև մեր տարածաշրջանում, որ համաձայնել են Մակունցին ընդունել որպես դեսպան:
 
Այդուհանդերձ, հարցը ավելի խորը կքննարկենք, երբ նշանակումը լինի, բայց արձանագրենք, որ Հայաստանի արտաքին դիվանագիտությունը վերջին տարիներին իր լավագույն օրերը չի ապրում, իսկ հետպատերազմական իրավիճակում ամեն ինչ ավելի է խրվում ճգնաժամի մեջ:
 
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ձախողումներից մեկն էլ թերևս այն է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում արդեն հայտարարել է, որ.
 
 «Իրանն ուրախ է, որ եղբայրական և բարեկամ Ադրբեջանի տարածքներն ազատագրվել են օկուպացիայից և այդ հողերը վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո են»։
 
 
Ինչպես ասում են՝ no comment: Թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունի Իրանը Հայաստանի համար, կարծում եմ լրացուցիչ մեկնաբանելու կարիք չունի: Մեր 4 հարևաններից միայն Վրաստանի ու Իրանի միջոցով ենք կարողանում արտաքին աշխարհի հետ կապ ունենալ: Ու իրանական կողմի նման դիրքորոշումը խոսում է այն մասին, որ գոնե դիվանագիտական մակարդակում տապալել ենք մեր հարևանի հետ երկխոսությունը:
 
Մեր մյուս հարևան Վրաստանի տարածքում, ավելի կոնկրետ՝ Մառնեուլի քաղաքում տեղի ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատարների վրա: Նման միջադեպեր տեղի են ունեցել նաև արցախյան առաջին պատերազմի տարիներին: Հիմա նույնն է տեղի ունենում՝ կաթվածահար անելու բեռնափոխադրումները՝ Հայաստանին նաև տնտեսական վնասներ հասցնելու համար: Իսկ ինչ են անում մեր իշխանությունները այս խնդիրները չեզոքացնելու համար: Անկեղծ ասած՝ հայտնի չէ: Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություններն ուրիշ են: Մակունցին դեսպան նշանակելու մտադրությունը վկա:
 
Կարեն Դանիելյան

www.1or.am 
Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքիցԵրևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքի առաջին կադրերըՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունըՈրոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵրևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանել Ե՞րբ կնշվի Համբարձման տոնը Գավաթը ուղևորվում է Կատալոնիա. Բարսելոնան լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Ռեալից Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Փաշինյանը հաստատել է ցեղասպանության ոչ прiority–ն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Վրաստան, Հայաստան՝ Թուրքիայի և Եգիպտոսի փոխարեն. գիտակցաբա՞ր են պլանավորում ճանապարհորդությունըԹուրքիան արձագանքել է. «1915 թվականը քաղաքական գործիք չէ» Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Westinghouse–ը միջուկային վառելիք ունի Հայաստանի համար. ամերիկացիները կհեռացնե՞ն «Ռոսատոմ»–ին Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը. պատմության այս օրը (27 ապրիլ)Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ ՊեսկովԱրամ Ա֊ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը
Ամենադիտված